Բաժիններ՝

Երևանում Էրոս Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերը կվերադարձնեն փուլերով

Երևանում իտալացի հայտնի երգիչ Էրոս Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձի հարցով դատական նիստը, որը պետք է կայանար սեպտեմբերի 2-ին, հետաձգվել է և կկայանա հոկտեմբերի 31-ին: Այս մասին հայտնեցին «Ֆորպոստարտ» ընկերությունից` հավելելով, որ դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ համերգի տոմսերի վերադարձի գործընթացին:

«Ֆորպոստարտ» ընկերությունը քանիցս հայտարարել էր, որ ս/թ ապրիլի 26-ին Երևանում Էրոս Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձը համերգի կազմակերպիչ «Глобальные коммуникации» ընկերությունը նախատեսում է ս/թ սեպետմեբրի 15-ին՝ իատալական Radiorama S.R.L. ընկերության հետ դատական վարույթից հետո («Глобальные коммуникации» ընկերության 24.05.2016 թ. թիվ 371 նամակ): Սակայն, նշված դատական նիստը, որը պիտի կայանար ս/թ սեպտեմբերի 2-ին, հետաձգվել է մինչև ս/թ հոկտեմբերի 31-ը»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

«Ֆորպոստարտ» ընկերությունը, սակայն, հայտարարում է, որ դատական վարույթները չպետք է խոչընդոտեն տոմսերի վերադարձի գործընթացին:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Глобальные коммуникации» ընկերությունն իր խոստացած ժամկետում՝ սեպտեմբերի 15-ին չի կարողանալու վերադարձնել տոմսերի գումարները, «Ֆորպոստարտ» ընկերությունը, կարևորելով սպառողների շահերի պաշտպանության, հասարակության շրջանում նման գործընթացների նկատմամբ քաղաքակիրթ մոտեցում ձևավորելու և ընկերության բարի համբավի պաշտպանության նպատակով ս/թ սեպտեմբերի 2-ից սկսել է ս/թ ապրիլի 26-ին Երևանում Էրոս Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձի գործընթացը, փուլային կարգով: Տոմսերի վերադարձի փուլային տարբերակի ընտրությունը պայմանավորված է երկու հանգամանքով.

1. Տոմսը վերադարձնելու համար տոմս ձեռք բերած քաղաքացին պետք է մեր էլեկտրոնային հասցեին ուղարկի դիմում, որը փաստաթղթավորվում է մեր ընկերության կողմից՝ հետագայում դատական վարույթին ներկայացնելու նպատակով

2. «Ֆորպոստարտ» ընկերությունը ներկայումս ունի մի շարք ընթացիկ պրոյեկտներ, որոնցից ստացված շահույթը ևս ուղղելու է Էրոս Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի գումարների վերադարձին:

Առաջնորդվելով սպառողներին հնարավորինս քիչ անհարամարություն պատճառելու սկզբունքով, տոմսերի վերադարձն իրականացվում է հատուկ կազմված ժամանակացույցով, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու համար նշանակված են հատուկ ժամեր, որի մասին քաղաքացին տեղեկանում է իր էլեկտրոնային փոստից: Արդյունքում հերթեր չեն գոյանում և մարդիկ առանց քաշքշուկի վերադարձնում են իրենց տոմսերը և ստանում գումարը:

Տոմսերի վերադարձի երկրոդ փուլի մասին Էրոս Ռամազոտտի համերգի տոմսեր ձեռք բերած քաղաքացիներին կտեղեկացնենք վերջիններիս էլէկտրոնային հասցեներին գրություն ուղարկելու միջոցով:

Տոմսի վերադարձը հնարավոր է իրականացնել, եթե քաղաքացին համապատասխան էլեկտրոնային փոստին ուղարկել է դիմում և ստացել պատասխան, որտեղ նշված է իր համար նշանակված օրը և ժամը: Դիմումները պետք է ուղարկել [email protected] հասցեին, իսկ ամբողջ տեղեկատվությանը հետևեք forpostart.ru հղմամբ»,- ասված է ընկերության տարածած հայտարարությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս