![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայում 8 զինվորական է սպանվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/turqia-1.jpg)
Թուրքիայի Վանի շրջանում թուրքական զինված ուժերի եւ Քրդստանի աշխատավորական
կուսակցության (PKK) ազատամարտիկների միջեւ տեղի ունեցած մարտերի ընթացքում սպանվել է 8 թուրք զինվորական:
Այս մասին, ինչպես հաղորդում է թուրքական haberler.com լրատվական կայքը:
Սեպտեմբերի 2ին Վանի Չալդրան շրջանում PKK մարտիկների դեմ Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների իրականացրած գործողությունների ընթացքում ևս 8 զինվոր վիրավորվել է:
Թուրքիայի ԶՈՒ պատասխան գործողությունների ժամանակ սպանվել է PKK 11 մարտիկ:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKKն հայտարարել է, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխում է բնակավայրեր, մեծ քաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր: