
Ջեկի Չանը պատվավոր «Օսկար» կստանա

Չինացի նշանավոր դերասան Ջեկի Չանը «Օսկար» մրցանակ կստանա կինեմատոգրաֆում ներդրած ավանդի համար: Այս մասին ասված է ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիայի հաղորդագրության մեջ:
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Լոս Անջելեսում:
Ջեկի Չանը գլխավոր դերերում նկարահանվել է հարյուրից ավելի ֆիլմերում, որոնց թվում են՝ «Հարբած վարպետը», «Շանհայի ասպետները», «Աշխարհի շուրջն ութսուն օրում» եւ ուրիշներ:
Արեւելյան մենամարտերի վարպետ Ջեկի Չանը երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանիշում (61 մլն դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` Reuters