ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի մահվան կապակցությամբ.
«Բարսելոնա»-ի նախկին հարձակվող բրազիլացի Ռոնալդինյոն կդառնա կատալոնական ակումբի դեսպանը Նյու Յորքում: Իսպանական Marca պարբերականի փոխանցմամբ՝ Նյու Յորքում «Բարսելոնա»-ն նոր գրասենյակ կբացի, որը կղեկավարի հենց Ռոնալդինյոն, ով իր կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է հենց «Բարսենոլա»-ում:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ծանոթացման այցով Հայաստանի Հանրապետություն այցելած Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ, քառյակ լույս աշխարհ բերելը բացառիկ երևույթ է համարվում:
Թուրքիան Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» գործողության 11-րդ օրը սիրիական Ռաի քաղաքի ուղղությամբ բացել է հարձակման երկրորդ ճակատը: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական գործակալությունը:
Օգոստոսի 30-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հայտնել էին Նախիջևանում «թշնամու կրակոցից» զինծառայողի սպանվելու մասին, սակայն Ադրբեջանի և ՀՀ ՊՆ-ները հերքել էին։
Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հրաչյա Թամրազյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, ժամը 1800-2000-ն Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում /Նոր Նորքի 5-րդ զանգված/, վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 1200-1400-ին Մատենադարանի ճեմասրահում:
«Մենք նույն կարծիքն ունենք այն մասին, որ Եվրոպայի բանակն այն չէ, ինչ պետք է հայտնվի մոտ ապագայում: Ի՞նչ պետք է արվի մոտ ժամանակներս. անհրաժեշտ է զարգացնել գործընկեր պետությունների նպատակամղվածությունը` եվրոպական անվտանգության քաղաքականության ոլորտում»,- ասել է Մոգերինին:
«Այն, ինչ կատարվում է «Ռեալում», այլևս ոչ մի տեղ չի կատարվի: Ակումբը ցնցող երկրպագուներ ունի ամբողջ աշխարհում: Նրանք սպասնում են քեզ և հայտնվում են յուրաքանչյուր վայրում»,- Անչելոտիին է մեջբերում Marca-ն:
Ադրբեջանում սեպտեմբերի 2ից բոլոր բանկերը որոշ ժամանակով կասեցրել են դոլարի վաճառքը` կապված ադրբեջանական մանաթի շարունակական անկման հետ:
Իշխանությունները պետք է կարողանան վերլուծել կատարվողի պատճառները և գործուն բանաձև գտնել՝ հակազդելու ձևավորված մատրահրավերներին: Ընդ որում, իրավիճակը կարգավորելու համար մենք շատ ժամանակ չունենք:
«Հուսով եմ, որ ապրիլյան դեպքերն էլ գոնե դաս կլինեն, և մենք կկարողանանք ռազմաքաղաքական առումով մեզ տրված հնարավորությունն օգտագործել: Նորից եմ կրկնում՝ չի կարելի ռազմական, քաղաքական առումով լինել մի միության կամ խմբի մեջ, իսկ տնտեսական առումով փորձել գնալ այլ խմբի մեջ»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը «Մանչեսթեր Սիթի»ի դեմ խաղում կասկածի տակ է:
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Եվրոպայի ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցության փոխնախագահ Լորենա Լոպես դէ Լակալեին և նույն կուսակցության գործադիր տնօրեն Գյունտեր Դաուենին:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 4-8-ը առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
G20ի անդամ երկրները պետք է հրաժարվեն «սառը պատերազմի» հին գաղափարից և կառուցողական դեր խաղան միջազգային խաղաղության հաստատման հարցում: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:
«Ամեն օր ինձ հարցնում են այն մասին, թե ինչու ես չեմ տառապում հետտրավմատիկ սթրեսային խանգարվածությամբ: Ես երևի վերջին մարդն եմ երկրի վրա, ում պետք է այդ մասին հարցնել: Պատերազմում ես ստիպված եմ եղել սպանել կանանց և երեխաների, ես տեսել եմ, թե ինչպես են կենդանի այրվում իմ ընկերները»:
Բելգիայի Ժենվալ քաղաքում (Վալլոնյան Բրաբանտի նահանգ) ուսումնական տարվա սկզբից մեկնարկում է մանկավարժական գիտափորձ, որի շրջանակներում դպրոցականների ուսուցումը կատարվելու է ինքնակրթությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թամրազյանների ընտանիքին` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ճանաչված բանաստեղծ և թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:
«Լեոն ուժեղ ցավեր ունի: Ցավոք սրտի, նա չի կարող մասնակցել հաջորդ խաղին: Նրա մոտ բորբոքում կա և մենք չենք կարող ռիսկի դիմել: Բժիշկները հանգիստ են խորհուրդ տվել: Նա դուրս կգա մարզման, բայց բաց կթողնի հաջորդ խաղը»,- հայտարարել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարո Բաուսան, ում խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հարավային Կորեայի` Եվրասիական տնտեսական միությանը ինտեգրվելու առաջարկը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել արգասաբեր գործունեություն և հաջողություններ երկրի նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Չինաստանում G20ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ քննարկել է թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում սեպտեմբերի 2-ին ադրբեջանական ԶՈւ նախահարձակ նենգ գործողությունների արդյունքում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Արայիկ Սամվելի Օրդուբեկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Զարգացման ասիական բանկը (ԶԱԲ) Վրաստանին 100 մլն դոլարի չափով վարկ կհատկացնի ներքին ռեսուրսների մոբիլիզացման բարելավմամբ ինկլյուզիվ աճի ծրագրի շրջանակներում: Համապատասխան համաձայնագիրը Թբիլիսիում ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին եւ Վրաստանում ԶԱԲ-ի մշտական ներկայացուցիչ Յեշիմ Էլհան Քայիալը:
Գերմանիայի Սոցիալդեմոկրատական կուսակցության պաշտպանության քաղաքականության հարցերով խոսնակ Ռայներ Արնոլդը հայտարարել է, որ գերմանացի պատգամավորների` Ինջիրլիք այցելելու ծրագրերում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 2-ի սահմաններում, Շիրակի մարզի Լուսաբաց համայնքի ղեկավարից ոստիկանության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց գյուղի հովիվը սպանել է մորը:
ՖԻՖԱ-ն հաստատել է այն երեք թեկնածուների անունները, ովքեր կպայքարեն ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնի համար: Ըստ UEFA.org-ի, ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնի համար կպայքարեն իսպանացի Անխել Մարիա Վիլյարը, հոլանդացի Միխայել վան Պրագը և սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը: Նշվում է, որ նրանք հաջողությամբ անցել են ՖԻՖԱ-ի դիտորդական խորհրդի ստուգումը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Գևորգյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել Հարավարևմտյան թաղամասի «Կայզեր» սուպերմարկետի մոտից։
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հուղարկավորության արարողությանը Հայաստանից կմասնակցի ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: