
Շտայնմայերը նախազգուշացրել է Թուրքիային

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Սիրիայի հարցում Թուրքիային նախազգուշացնող հայտարարություն է արել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Deutsche Welle գործակալությունը:
Շտայնմայերն ընդգծել է, որ Թուրքիան իրավունք ունի պաշտպանել սեփական սահմանները, սակայն այդ երկիրը պետք է խուսափի Սիրիայի տարածքում երկարատև ռազմական գործողություններ իրականացնելուց: Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ վերջին շրջանում Թուրքիան Սիրիայի տարածքում ավելի ակտիվ գործողություններ է ծավալում` ասելով. «Բոլորս պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի Սիրիայում բախումներ այլևս չլինեն»: