
Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Դանիայի հետ հանդիպմանը

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիրթարյանը բաց կթողնի 7-10 օր: Այդպիսին է բժիշկների որոշումը, որոնք հետազոտել են ֆուտբոլիստին չեխական կլինիկաներից մեկում: Այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Բժիշկները Մխիթարյանի մոտ ախտորոշել են ձախ ազդրի վնասվածք: 27-ամյա ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է Չեխիայի հետ անցկացրած ընկերական հանդիպման ժամանակ (0:3):
Հենրիխ Մխիթարյանը չի կարող օգնել Հայաստանի հավաքականին Դանիայի հետ մենամարտի ժամանակ, որը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին 2018թ. Աշխարհի առաջնության որակավորման կամպանիայի շրջանակներում, ինչպես նաև բաց կթողնի Մանչեսթերյան դերբին:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» խաղը տեղի կունենա շաբաթ, սեպտեմբերի 10-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը