Բաժիններ՝

Հունաստանի արքայադուստրը նկարահանվել է Michael Kors-ի գովազդում

Ամերիկյան Michael Kors բրենդը թողարկել է The Walk անվանումը կրող գովազդային արշավը, որը նվիրված է տարեշրջանի ուշագրավ պայուսակներին:

Մոդելներ են դարձել հայտնի մարդիկ, որոնք ունեն իրենց սեփական ոճը. երգչուհի եւ երգերի հեղինակ Սոլանժ Նոուլզը, մոդելներ Սու Ջու Փարքը եւ Նինա Ագդալը, ինչպես նաեւ Հունաստանի արքայադուստր Օլիմպիան:

«Նորաձեւությունն անհատական ոճի տոն է: Ես միշտ էլ Նյու Յորքը համարել եմ լիարժեք հարթակ, եւ The Walk-ը մեզ համար հիանալի հնարավորություն է դարձել՝ այս տարեշրջանի յուրահատուկ պայուսակները տեսնել տարբեր դիրքերից»,- գովազդային արշավը մեկնաբանել է մակնիշի հիմնադիրը:

Michael Kors-ը ամերիկյան բրենդ է, որն արտադրում է հագուստ, կոշիկ, պարֆյումերիա եւ աքսեսուարներ (պայուսակներ, գոտիներ, ակնոցներ, ոսկերչական զարդեր, ժամացույցներ եւ գլխաշորեր): Հիմնադրվել է դիզայներ Մայքլ Կորսի կողմից 1981 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս