ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն անդրադառնալով «Առաջին լրատվական»- ի դիտարկմանը, որ Հայաստանի զարգացումը Ռ. Մարտիրոսյանը միշտ կապել է Ռուսաստանի հետ, արձագանքեց. «Ո՞վ ասաց, որտեղի՞ց եք լսել, որ այդպիսի հայտարարություն եք անում, այդպիսի բան չկա: Ե՛վ Ռուսաստանի հետ, Ռուսաստանն էլ է Եվրոպա իմիջիայլոց, և՛ Թուրքիայի, և՛ Իրանի հետ, բոլոր հարևանների հետ՝ և՛ հեռավոր, և՛ մոտակա, բոլորի հետ էլ պետք է համագործակցել, որտեղ որ մենք շահ կունենանք»:
«Հայաստանի և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ Թուրքիայի հարաբերություններին հասցված վնասի պատասխանատվությունն ընկնում է թուրքերի այն մեծամասնության վրա, ովքեր հրաժարվում են ճանաչել սեփական պատմության մութ կետը, այլ ոչ թե նրանց, ովքեր ձգտում են ոգեկոչել ողբերգությունը: Գերմանացիները, ովքեր հիասքանչ կերպով հակադրվեցին սեփական պատմության մեջ տեղի ունեցած սարսափելի ցեղասպանությանը, ճիշտ քայլ արեցին` մարտահրավեր նետելով Էրդողանի սպառնալիքներին»,- գրում է New York Times-ի խմբագրական խորհուրդը:
Ռուսաստանն Իրանին չի մատակարարի հարձակողական զենք՝ չնայած Թեհրանը հետաքրքրվում է ռուսական արտադրության տանկերով ու կործանիչներով: Այս մասին «Коммерсант»-ի հետ զրույցում հայտարարել է «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:
Սիրիական բանակը հարձակում է սկսել Ռաքա քաղաքի՝ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման այսպես կոչված մայրաքաղաքի ուղղությամբ:
Հարգելի քաղաքացիներ, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկացնում է, որ այսուհետ ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին առցանց կարող եք հետևել ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական ինտերնետային կայքի «ՀԵՏԵՎԵՔ ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին» բաժնում:
Ուկրաինայի կառավարությունը եւ ԱՄՆ-ն Կիեւին 1 միլիարդ դոլար գումարի վարկային երաշխիքների տրամադրման համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:
ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի իրադրությունը եւ «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցերը:
Երեկ Նոր Գյուղի մէջ զոհուած չորս հայորդները գտնուած են Լեւոն Քէլխաչէրեանի խանութին մէջ: Լեւոն Քէլխաչերեանի կողքին զոհուած են Վազգէն Ճապաղջուրեանը, Յովսէփ Ջանէցեանն ու Խաչիկ Ապուլապութեանը: Նշենք որ Քէլխաչերեան Հալէպի ՀՄՄ-ի երկար տարիներու անդամ էր:
«Ես կտրականապես դեմ եմ. սա Թուրքիայի համար է, եթե մենք նայենք, թե ինչ է իրենից ներկայացնում այսպիսի փաստաթղթերի հրապարակվելը, սա միջազգային իրավունքի պայծառ էջերից մեկն է: Հստակեցնենք, որ աշխարհում կա այն խավը, որ նման գործընթացները համարում է հօգուտ աշխարհի»:
ՀՀ արդարադատության նախարարությունը Մոսկվայում ազատազրկման դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու և պատժի կրումը հայրենիքում շարունակելու հարցով դիմել է ռուսական կողմին, սակայն բավականին երկար ժամանակ արձագանք չի ստացել:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հունիսի 3-ին ներկա է գտնվել «ԱՄՆ Խաղաղության կուրպուսի» (ԽԿ) կամավորների երդմնակալության արարողությանը, որը Հայաստանում անցկացվում է արդեն 24-րդ անգամ:
«Նիստում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հավաքական անվտանգության համակարգի զարգացման լրացուցիչների միջոցառումների մասին զեկուցմամբ հանդես կգա կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Կքննարկվի այն կազմակերպությունների ցանկի մասին ՀԱՊԿ-ի ԱԽՔԿ-ի որոշումը, որոնք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններում ճանաչված են ահաբեկչական եւ ծայրահեղական»,-ասված է հաղորդագրության մեջ:
Գերմանացիների մեծամասնությունը հավանություն է տվել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բունդեսթագի որոշմանը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 3-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Արգո Ավակովի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրի ղեկավար Բերնհարդ Ֆրանկլը եւ ազգային իրավախորհրդատու Մարիա Սիլվանյանը:
Դավիթ Փախչանյանն իր հերթին նշել է, որ պատվաբեր է պաշտպանական համակարգում պատասխանատու պաշտոն ստանձնելը և ընդգծել, որ համատեղ ջանքերի և նպատակաուղղված աշխատանքի համադրմամբ ռազմարդյունաբերական ոլորտում պետք է հասնել զգալի արդյունքների՝ տարիների ընթացքում ստեղծված հիմքի վրա զարգացնելով ոլորտը և լուծելով զինված ուժերի առջև ծառացած խնդիրները:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին ընդունել է ԱՄՆ-ից եւ ՀՀ-ից ժամանած մի խումբ հայ բարերարների:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանային դիրքերից մեկում ջուր տեղափոխելու ժամանակ մեքենայով ականի վրա հայտնված ու վիրավորում ստացած վարորդ, պայմանագրային զինծառայող Վարդան Առաքելյանը չի կարողանում հասկանալ, թե այդ օրն ինչո՞ւ փոքր- ինչ շեղեց մեքենայի ճանապարհը։
Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսը լրագրողների հետ զրույցում հաստատել է այն խոսակցությունները, որ թիմի բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը հեռանում է թիմից:
Նախօրեին Քուվեյթում ՀՀ դեսպան նշանակված ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի տեղն Ազգային ժողովում թափուր կմնա: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Մ.Բադեյանը պատգամավոր էր ընտրվել մեծամասնական ընտրակարգով (ընտրատարածք 022), իսկ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները մեկ տարի է մնացել, և հիմա նոր ընտրություններ չեն կարող անցկացվել:
Տեղական արտադրողները դրական են գնահատում գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ բերելով ցեմենտի, ապակու արտադրությամբ զբաղվող գործարանների օրինակները.
ՎՏԲ-Հայաստան Բանկն արդեն 8-րդ տարին անընդմեջ աջակցություն է ցուցաբերում «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին:
Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել Է, որ ԱՄՆ-ը չի կատարում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները, համաձայնագիր, որը 2015 թվականին ձեռք Է բերվել Իրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանն այսօր հրավիրված քննարկմանը նշեց, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազումը փոխշաղկապված գործընթացներ են, թեև նկատեց՝ սպասումներն այն չեն, ինչ պետք է լիներ: Նա նշեց, որ գազի գինը կարելի է ևս 9-10 դրամով իջեցնել.
Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Խորեն Դերենիկի Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող։
Հունիսի 4-8-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին Ժնևում հանդիպել է շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների՝ նրանց ներկայացնելով ընթացիկ տնտեսական և ռազմաքաղաքական իրադրությունն Արցախում և պատասխանելով ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի:
«Այս այցելությունն, ըստ էության, այն ամենի տրամաբանական շարունակությունն է, ինչ տեղի ունեցավ Վատիկանում` նախորդ տարի ապրիլին: Վատիկանում ընդգծվեց, որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է և 20-րդ տարի առաջին ցեղասպանությունն է: Ծիծեռնակաբերդ այցելությամբ Հռոմի պապը հաստատելու է արդեն իր կողմից հնչեցրած այդ միտքը, պաշտոնական հայտարարությունը»,-ասաց նա:
Բունդեսթագում գտնվող ազգությամբ թուրք 11 պատգամավորներից առնվազն յոթը հունիսի 2-ին կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Sozcu պարբերականը:
Փրկարարները Կրետե կղզուց հարավ ընկած շրջանում շարունակվող փրկարար գործողության ընթացքում ջրից դուրս են բերել 302 միգրանտների. նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացնում է Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը: Ջրից հանվել են նաեւ երեք զոհվածների մարմիններ: