Բաժիններ՝

Հունաստանում փրկել են խորտակված նավի ավելի քան 300 միգրանտների

Փրկարարները Կրետե կղզուց հարավ ընկած շրջանում շարունակվող փրկարար գործողության ընթացքում ջրից դուրս են բերել 302 միգրանտների. նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին  տեղեկացնում է Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը: Ջրից հանվել են նաեւ երեք զոհվածների մարմիններ:

Ներկայում շարունակվում է ընդգրկուն փրկարարական գործողությունը, կատարվում են կորած մարդկանց որոնման աշխատանքներ:

Առափնյա պահպանության ծառայության հաղորդագրության համաձայն՝ մոտավորապես 25 մետր երկարությամբ նավը հունիսի 3-ի առավոտյան խորտակվել է Կրետեից 75 մղոն հարավ ընկած շրջանում՝ Եգիպտոսի պատասխանատվության շրջանում: Բոլոր ուղեւորները հայտնվել են ծովում: Առայժմ հայտնի չէ այն մարդկանց ստույգ թիվը, ովքեր գտնվում էին նավի վրա: Հունական ԶԼՄ-ները նշում են, որ նրանց թիվը կարող էր լինել 600-700:

Այժմ փրկարար գործողությանը մասնակցում է հինգ նավ, սպասվում է առափնյա պահպանության նավի ժամանում, նաեւ մասնակցում է Հունաստանի առափնյա պահպանության ինքնաթիռ, երկրի ռազմաօդային ուժերի երկու եւ ռազմածովային ուժերի մեկ ուղղաթիռ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս