Գերմանացիների 74 տոկոսը ճիշտ է համարել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բունդեսթագի որոշումը
Գերմանացիների մեծամասնությունը հավանություն է տվել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բունդեսթագի որոշմանը:
ARD հեռուստաընկերության համար Infratest dimap-ի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ դրա մասնակիցների 74 տոկոսը ճիշտ է համարել Բունդեսթագի որոշումը: Գերմանացիների 91 տոկոսն այն կարծիքին է, որ Թուրքիան Գերմանիայի համար վստահության արժանի գործընկեր չԷ:
Ապրիլին այս թիվը ցածր Էր 12 տոկոսային կետով: Թուրքիան հուսալի գործընկեր Է համարում հարցվածների միայն 7 տոկոսը, ինչը տասը տոկոսային կետով պակաս Է, քան ապրիլին: Հավանաբար հենց Անկարայի նկատմամբ անվստահությունն Է պատճառը, որ գերմանացիների ճնշող մեծամասնությունը՝ 89 տոկոսը, այն կարծիքին Է, որ Գերմանիան չպետք է զիջումներ անի անայցագիր ռեժիմի հարցում, նշում Է ARD-ն:
Ավելի վաղ Բրյուսելը հայտարարել է Թուրքիայի հետ միգրացիոն գործարքի շրջանակներում նրա քաղաքացիների համար այցագրերը չեղարկելու պատրաստակամության մասին, եթե Անկարան կատարի մի շարք պայմաններ, մասնավորապես, վերանայի ահաբեկչության դեմ պայքարինվերաբերող օրենսդրությունը:
Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվեց փոխել հակաահաբեկչական օրենսդրությունը, հայտարարելով, որ Թուրքիան «իր ուղին ունի»: Ավելի ուշ նա սպառնացել Էր Բրյուսելին դուրս գալ միգրացիոն գործարքից, եթե անայցագիր ռեժիմ չտրամադրվի իր երկրի քաղաքացիներին:
Գերմանացիների մեծամասնությունն այն կարծիքին Է, որ Բեռլինն այդ հարցում չպետք Է զիջի Անկարային, եթե նույնիսկ դա հարվածի տակ դնի փախստականների վերաբերյալ գործարքը: