
Բունդեսթագի թուրք պատգամավորների մեծ մասը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին. թուրքական մամուլ

Բունդեսթագում գտնվող ազգությամբ թուրք 11 պատգամավորներից առնվազն յոթը հունիսի 2-ին կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Sozcu պարբերականը:
Գերմանիայի կառավարության փախստականների և միգրացիայի հարցերով նախարար Այդան Օզօղուզը , ով թուրքական ծագումով միակ նախարարն է Գերմանիայում, ևս սատարել է բանաձևին:
Ցեղասպանությունը ճանաչող բանաձևին դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր՝ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունը ներկայացնող Բեթինա Քուդլան: