Լավրովը և Քերին քննարկել են Սիրիայի իրադրությունը և ԻՊ-ի դեմ պայքարը

ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի իրադրությունը եւ «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցերը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները շարունակել են Սիրիայի հակամարտության հաղթահարման, ներառյալ Իրաքի եւ Լեւանտի Իսլամական Պետության դեմ պայքարի ուղիները»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ «Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի՝ որպես Սիրիայի աջակցման միջազգային խմբի համանախագահների միջեւ փոխգործակցության գործնական հարցեր»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930