Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը Թուրքիայի հակազդեցությունը ոչ ադեկվատ էր: Այս մասին. ըստ ՏԱՍՍ-ի, «Вести в субботу» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարա ր Սերգեյ Լավրովը:
Իսպանուհի Գարբինիե Մուգուրուսան, «Ռոլան Գարոսում» 6:2, 6:4 հաշվով հաղթելով Սամանտա Ստոսուրին, կարիերայում 2-րդ անգամ դորս եկավ Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչ: Նախորդ տարո «Ուիմբլդոնի» եզրափակչում իսպանուհին պարտվեց Սերնեա Ուիլյամսին:
Ոմանք փորձում են գերմանական Բունդեսթագի` Հայոց ցեղսապանությունը ճանաչելու մեջ բացառապես շահեր տեսնել: Այո, այդ շահը կա, անհերքելի է, եւ առաջիններից մեկը իրավամբ նշվում է ԵՄ-ի ու Գերմանիայի հանդեպ Թուրքիայի շանտաժային քաղաքականությունը, որը հատել է բոլորի համբերության բաժակը: Բայց դա մի էլ գերագնահատեք: Գերմանիան շատ է փոխվել: Տարիներ առաջ, ընդհուպ մինչեւ Գերմանիայի նախագահ Գաուկի կողմից 2015-ին Ցեղասպանություն բառն օգտագործելը, Մյունխենի անվտանգության կոնֆերանսում ես եւ աշխարհի շատ քաղաքական գործիչներ, այդ թվում գերմանական իսթեբլիշմենթը ցնցվեցինք նրա ելույթից:
Նա ընդգծեց, որ ցերեկային ժամերին այսպես թե այնպես Երևանի կենտրոնական փողոցներում 27 կմ/ժամ է միջին արագությունը. «Այդ ճանապարհներով ուզենաս էլ՝ չես կարող արագ երթևեկել. «Պետք է ցուցանակ տեղադրվեր, որը կթույլատրեր գիշերային ժամերին ավելի արագ վարել: Ո՞վ պետք է գիշերվա ժամերին, երբ դիմացն ու կողքերն ազատ են, 30կմ/ժամ արագությամբ վարի: Դա դրել են, որ ասեն` դե, դրել ենք էլի, որ ասեն, թե իրենք էլ են աշխատում»:
Օրերս ԼՂՀ Մարտակերտի զորամասերից մեկի շրջակայքում զինվորները հսկա օձ են բռնել:
«Գերմանիայի ժողովուրդն իր մեջ է կրել պատմության ընթացքում մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների մեղքի զգացումը հաղթահարելու ներքին պայքարը։ Եվ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին խորհրդարանի այս որոշումը հզոր մի հայտարարություն է», ասված է կոնգրեսականների ուղերձում, որը նաեւ կոչ է անում ԱՄՆ-ի կառավարությանը ընդունել պատմական իրողությունը եւ «կայացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշում»։
Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը վերջին օրերին Սիրիայում ու մասնավորապես Հալեպում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Բերիոյ Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Սրբազան արքեպիսկոպոս Սարգսյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից:
2016 թվականի հունիսի 04-ին` ժամը 00:40–ի սահմաններում, ահազագն է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Վանաձորի հարկային տարածքային տեսչության շենքի մոտ։
«Ինչ որ առումով Բունդեստագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումն անակնկալ էր մեզ համար ոչ միայն այն տեսանկյունից, որ գերմանական Բունդեստագը կողմ քվեարկեց, այլ, որ այս կարգի համերաշխություն դրսևորեցին բոլոր քաղաքական ուժերը, որոնք ներկայացված էին գերմանական խորհրդարանում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց Սահմանադրական դատարանի միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը՝ ընդգծելով, որ բանաձևի ընդունմամբ Եվրոպայում էապես ընդլայնվում է Ցեղասպանության ճանաչման աշխարհագրությունը, ինչն ըստ նրա՝ լուրջ գործոն է, սակայն սա չի նշանակում, որ պետք է հայ ժողովուրդն էյֆորիայի մեջ ընկնի:
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները:
Ինդոնեզիայի արևելքում ուղղաթիռ է ընկել, ինչի հետևանքով օդաչուն մահացել է: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Պապուա նահանգում:
«Թուրք-գերմանական համագործակցությունը տարբեր ոլորտներում ակնհայտ է եղել, ու ցավոք, շատ հաճախ եղել է հայկական շահերին հակառակ»:
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել` հերքելով ԼՂ հակամարտության վերաբերյալ Բաքվում ԻԻՀ դեսպանին վերագրված հայտարարությունները, որոնք տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները:
նքնակամ վերադարձել էր հայրենիք ու մեկնել ծառայության: Նա թշնամու գնդակից ընկավ Թալիշում: Փոքրիկների ծնողներն անձամբ Գեւորգին չեն ճանաչել, սակայն հպարտանում են նրա սխրանքով:
Մենք` Գերմանիայում ապրող հայերս, այստեղ գործող բազմաթիվ հայկական կառույցներ, կազմակերպություններ, անհատներ տարիներ ի վեր ջանք չենք խնայել այս համահայկական նշանակության հարցին ծառայելու համար: Այդպես էլ պետք է լինի: Մենք ամբողջ աշխարհում պետք է շարունակենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը եւ հատուցմանը միտված մեր պայքարը՝ այդ նպատակին ծառայեցնելով ցանկացած ամբիոն, իմ դեպքում` նաև ռինգը:
«Տարրական տրամաբանությունն ասում է, որ եթե աշխատանքից ազատվում կամ կալանավորվում են ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք զբաղվել են բանակի սպառազինության եւ մատակարարման հարցերով, կնշանակի՝ իրավապահներին հայտնի են դարձել այնպիսի անհերքելի փաստեր նրանց թույլ տված չարաշահումների մասին, որոնք ներել չի կարելի»։
Մայիսի 30-ին ձերբակալված ՊՆ զինվորական գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանի ձերբակալության 72 ժամը երեկ լրացել է, եւ նրա նկատմամբ կալանքի սանկցիա է կիրառվել։ Սակայն երեկ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ տեղափոխել են Երեւանի կայազորային հիվանդանոց։
Գերմանական Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ձգտում է առավել կառուցողական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ:
Հայաստանը, Բալթյան երկրների, Պորտուգալիայի, Շվեյցարիայի եւ Ֆինլանդիայի հետ միասին զեկույցում ընդհանրապես չի ներառվել, որպես ահաբեկչության հետ նվազագույն խնդիրներ ունեցող երկիր: Տարածաշրջանի երկրներից ահաբեկչության հետ կապված իրավիճակը վատագույնն է Թուրքիայում, որը, ըստ զեկույցի, ունի ներքին եւ արտաքին ահաբեկչության խնդիր:
«Չէ, բացարձակապես սխալ տեղեկություն ունեք, հիմարություն է, այդ խոսակցությունները հիմարություններ են»,- իր պաշտոնանկության մասին լուրը հերքեց ՔԱԳՎ պետը։
Հայաստանի քաղաքական դաշտի փոքր կուսակցություններն այս օրերին փորձում են իրենց համար հասկանալ, թե ում հետ կարող են դաշինք կազմել: «Ժողովուրդ»-ը «Հայոց համազգային շարժում» կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանից փորձեց պարզել, թե իրենց կուսակցությունն ինչպես է պատկերացնում ԱԺ ընտրություններին իրենց մասնակցությունը, ում հետ է դաշինքով հանդես գալու:
Թուրքիայի վարչապետի գրասենյակը հերքել է տեղեկությունն այն մասին, թե Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը և արտաքին գործերի փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հեռացվել են իրենց զբաղեցրած պաշտոններից այլ պաշտոնների անցնելու նպատակով:
Ծաղկաձորում աշխատանքն է սկսել «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան-համագործակցություն» ամենամյա տնտեսական ֆորումը, որն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
«Պարկինսոն»-ի հիվանդության դեմ պայքարից հետո, որը տևեց 32 տարի, Մուհամեդ Ալին մահացավ 74 տարեկանում: Աշխարհի եռակի չեմպիոնը մահացավ այսօր երեկոյան»,- ասել է Հանելլան` հունիսի 3-ին:
Հունիսի 4-ին, ժամը 1.15-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 11 հասցեում գործող Հարկային տեսչության շենքի դիմաց պայթուն է տեղի ունեցել:
Մայիսի 31-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել Սեդա Մ.-ին պատկանող «Նիսան Մարչ» ավտոմեքենայից ոսկյա զարդեր, նոութբուք, վայֆայ սարք, զեղչի քարտեր, հագուստ, և դրամապանակ գողանալու մասին:
Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 շենքի մոտից ներկայացրել են 1976 թ. ծնված Ջուլիետտա Ս.-ին, ով տվել է խոստովանական ցուցմունք:
Հունիսի 3-ին, ժամը 21-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի մասի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1957 թ. ծնված Վահան Գրիգորյանը:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով, հունիսի 5-6-ը պաշտոնական այցով կայցելի Թեհրան։
Գյումրեցի ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանն ապրիլյան քառօրյա պատերազմում մահացու վիրավորում ստացած հերոսներից մեկն է: Մերուժանը երկու ամսից պետք է ամուսնանար, հարսնացուն Շուշիից էր: