Անգլիայի բանկի կառավարիչ Մարկ Քառնին ցուցադրել Է նոր հինգֆունտանոց դրամը՝ դիմերեսին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի դիմանկարով, հաղորդել Է The Guardian-ը:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
Սպառողը հուլիսի մեկից կապույտ վառելիքի համար կվճարի նոր գին: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչև այս ամսվա վերջ նիստ կգումարի՝ որոշում կայացնելով գազի սակագինը 9.3 դրամով իջեցնելու մասին:
«Քանի՞ նոր աշխատատեղ ենք բացել այս տարիների ընթացքում, որքա՞ն ենք ավելացրել համայնքի ժողովրդի եկամուտները, որքա՞ն է ավելացել ՀՆԱ-ն, որ գնում ենք ինչ-որ ռեֆորմների: Այո՛, եթե կենսամակարդակը բարձրացել է, աշխատատեղերը շատացել են, աշխատավարձը բարձրացել է, և այլն, եկեք գնանք որոշակի ցավոտ ռեֆորմների, սակայն դա չի եղել: Մենք գնում ենք ևս մի խնդրի առաջացման բնակիչների համար, որն այս բոլոր խնդիրներին թափ է տալու»,- նշեց պատգամավորը:
Կողոպուտ տաքսի ավտոմեքենայում:
«Ախպոր պես եկեք վերջ դնենք այս թեմային ու չխոսենք այս ամենի մասին: Այն, ինչ պետք էր, Սիլվան խոսել ու ներկայացրել է: Պետք չէ մտնել մարդու ու մատանու արանքը: Ինչ եղել, եղել է, չեմ ցանկանում դա համաշխարհային բան սարքել, ինչ արել, արել են. իրենք են որոշողը: Ես պատասխանատու չեմ այդ թեմայով որևէ մեկնաբանություն տալ»:
Հունիսի 3-ին, ժամը 18.33-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի գերեզմանոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարզիկների օլիմպիական ավանն արդեն պատրաստ է:
Աշխարհը պետք է առերեսվի պատմական իրողության հետ և ճանաչի Հայոց ցեղասպանությունը, նաև չպետք է սպասի, որ անցնի 1 դար և հենց հիմա պետք է արձագանքի այն ամենին, ինչ տեղի է ունենում Արցախում:
Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս յուրահատուկ կոկտեյլ, որը կարող է բուժել մի շարք հիվանդություններ: Պարզապես շշի մեջ պետք է խառնել մի քանի դեղատնային թուրմեր:
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 2016 թվականի մայիս ամսվա ընթացքում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 8 արձանագրություն՝ ապօրինի հատված 21 ծառի համար:
Արևմտյան գործընկերների մեծամասնությունը ընդունում է, որ չպետք է բերվեն պատրվակներ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը հետաձգելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին, վկայակոչելով ТАСС-ը:
«Ռոլան Գարոսի» 1/4 եզրափակչում Գարբինիե Մուգուրուսան հաղթեց Շելբի Ռոջերսին, իսկ Սամանտա Ստոսուրը՝ Սվետանա Պիրոնկովային:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում մասնավոր հատվածի, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն:
«Վրացական երազանք» կառավարող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին պնդում Է, որ Վրաստանի գործող վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին իր նախորդից՝ Իրակլի Ղարիբաշվիլիից, ավելի սկզբունքային Է:
Հայտնի ռուս երգիչ, «Чай вдвоем» խմբի նախկին անդամ Ստանիսլավ Կոստյուշկինը ներողություն է խնդրել Ադրբեջանի կառավարությունից և ժողովրդից՝ Հայաստանի կողմից «օկուպացված» Լեռնային Ղարաբաղ «անօրինական» այցելելու համար, և խնդրել է իրեն հեռացնել Ադրբեջանի «սև ցուցակից»: krpress.ru-ն, հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին, գրում է, որ Կոստյուշկինն իր հայտարարության մեջ նշել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու այդ երկրի օրենքներն այսուհետ […]
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում շարունակվում է զինված ուժերի կարիքների համար տարբեր ապրանքատեսակների գնման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը։ Պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրանքներ են առաջադրվել գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետներ Արմեն Մարգարյանին, Մհեր Պապյանին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
2016 թվականի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 205 հազար միգրանտներ ու փախստականներ:
Ֆրանսիայի բաց առաջնության 1/4 եզրափակչում Էնդի Մարեյը հաղթեց Ռիշար Գասկեին, իսկ Սթեն Վավրինկան՝ Ալբերտ Ռամոս-Վինոլասին:
Թուրք պրոֆեսոր Բասքըն Օրանը, որը տարիներ շարունակ զբաղվել է Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությամբ, արձագանքել է Գերամանիայի դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
«Ադրբեջանի ընկերը մեր ընկերն է, նրա թշնամին՝ մեր թշնամին: Մենք միշտ աջակցում ենք Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում»,- ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ` այս մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Նրա խոսքով՝ եկել է Հայաստանին կանգնեցնելու ժամանակը, որն, ըստ նրա՝ «օկուպացրել է ադրբեջանական տարածքների 20 տոկոսը»:
Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտությունն աճում է աշխարհում լարվածության սրվելու պայմաններում: Այս մասի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Փարիզում կայացած մամուլի ասուլիսում:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի առաջարկով և թատրոնի տնօրեն Ա. Արզումանյանի հրամանով նշանավոր դիրիժոր Կոնստանտին Գարիի Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար: Այդ մասին տեղեկացնում են թատրոնից: Նա ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի զարմիկն է։
Երևանի պետական համալասարանում կկայանա IBM Ակադեմիական նախաձեռնության շրջանակում առաջին անգամ Հայաստանում իրականացված համալսարանական դասընթացների ավարտական միջոցառումը:
«Սենի ջրի մակարդակը հասել Է 6 մետրի նշագծին (սովորական մակարդակի նկատմամբ) եւ, ամենահոռետեսական կանխատեսումների համաձայն, կարող Է երեկոյան հասնել 6,3 եւ նույնիսկ 6,5 մետրի»: Նախարարության կանխատեսումներով՝ այս իրավիճակը բավականին երկար կտեւի եւ «կարող Է պահպանվել առաջիկա շաբաթ եւ կիրակի օրերի ընթացքում»:
«Հայկական բարեգործական ընդհանուր միություն-Եվրոպան» ողջունում է Բունդեսթագի` հունիսի 2-ին ընդունած բանաձևը, որը նվիրված է հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակին: Բանաձևի տեքտում Գերմանիայի խորհրդարանը նաև «իր բողոքն է արտահայտում ժամանակին երիտթուրքերի կառավարության գործողությունների դեմ, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ապրող հայերը գրեթե ամբողջությամբ բնաջնջվեցին»:
Յուտայի համալսարանի հետազոտողները մշակել են չարորակ ուռուցքների այն տեսակների բուժման նոր մեթոդ, որոնք դժվարությամբ են ենթարկվում թերապիայի, ինչպես, օրինակ՝ ռետինոբլաստոման կամ աչքի քաղցկեղը:
Հունիսի 4-ին Արցախում կդիտվի փոփոխական ամպամածություն, առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը շնորհակալական նամակ է ուղղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանական օմբուդսմեն, Բունդեսթագի Հանրագրերի կոմիտեի նախագահ Քերսթն Շտայնկեին: Օմբուդսմենը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի ժողովրդին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
«Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսը ևս հաստատել է, որ հեռանում է կատալոնական ակումբից: