«Էս օղակը ստեղծեցինք` մրից հելանք, ընկանք մրջուրը` քաղաքացին երկու տեղ ա մուծում: Կա՛մ էդ մարմինը պետք ա, կա’մ պետք չի: Եթե պետք ա, պետք ա իրականացվի վերահսկողություն»,- հայտարարեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Փարիզի վեցերորդ օկրուգում պայթյուն է որոտացել, գրում է Nouvelobs պարբերականը: Ինչպես նշվում է, պայթյունը կարող էր տեղի ունենալ բնակարաններից մեկում:
«Կառուցումը եղել է սխալ որոշում, որը հանգեցրել է տարբեր խնդիրների. նախ՝ այն եղել է ոչ շահավետ, ինչի պատճառով մոտ 160 մլն դոլարի ներդրում է արվել, որից հետո մենք ունեցել ենք ընդամենը վեց հիմնական գեյթ, բացի դրանից՝ ձևավորվել է մի իրավիճակ, որի համար առ այսօր Հայաստանից դուրս մեկնելու համար մենք շարունակում ենք վճարել շատ ավելի թանկ գին, քան, օրինակ, հարևան հանրապետությունները»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ապրիլի վերջին ծրագրում է առաջին անգամ պաշտոնական այց կատարել Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև երկրորդ անգամ այցելել Վրաստանում։ Այս մասին TASS-ին հայտնել է ՄԱԿ-ում աղբյուրը:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Բերքանուշից Դվին տանող գյուղամիջյան ճանապարհին` Դալար գյուղի հատվածում, տաքսի ծառայության «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել վարորդին` 1993 թ. ծնված Հակոբ Հ.-ին և ուղևոր, 1994 թ. ծնված Հակոբ Մ.-ին:
Զինյալ Ալփարսլան Չելիկը, ով ավելի վաղ ստանձնել էր ռուսական «Սու-24» ինքնաթիռի օդաչու Օլեգ Պեշկովի սպանությունը, իսկապես ձերբակալվել է Իզմիրում՝ Թուրքիայի արևելքում, RIA Novosti-ի հետ զրույցում հաստատել է Իզմիրի ոստիկանությունում աղբյուրը:
«Կրկնում եմ, մեզ համար կարևորը ձևը չէ, այլ բովանդակությունն է: Այո, մի ժամ էլ վատնվեց նրա վրա, թե սա քննարկո՞ւմ է, թե՞ բանակցություն: Մեզ համար միևնույն է՝ քննարկո՞ւմ է, բանակցությո՞ւն է, թե՞ զրից է: Մեզ համար կարևորը՝ բովանդակային քննարկում լինի, որովհետև ԲՀԿ-ն միայն ձևի համար որևէ քննարկման չի պատրաստվում մասնակցել: Հորդորում եմ իմ գործընկեր քաղաքական ուժերին ևս՝ ժամանակ չվատնել տեխնիկական ֆորմալ խնդիրների վրա»:
Մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձել են փաստաբան Ռուզաննա Ազրոյանի կողմից Վարչական դատարան ներկայացրած հայցին և այդ առթիվ կայացված վճռին:
Սերժ Թանկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը միացել են #Share4Aurora նախաձեռնությանը, որի շրջանակում աշխարհասփյուռ հայերը տեսանյութերի միջոցով ներկայացնում են մարդասիրության մերօրյա հերոսներին: Սերժ Թանկյանն իր տեսանյությում ընդգծում է, որ մարդիկ, ովքեր աշխատում են հանուն մարդասիրության, ապագայի հույս են ստեղծում: Խոսելով փախստականների մասին՝ Թանկյանը նշում է, որ եթե չլիներ տեղացիների օգնությունը, այդ մարդկանց սարսափները կարող էին կրկնվել.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը վերահաստատել է Վաշինգտոնի աջակցությունը Թուրքիայի անվտանգության ապահովմանը, հայտնում է Սպիտակ տունը:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հետաքրքրվեց, թե այս աջակցությունը ՎՏԲ-ի՞ն է ցուցաբերվում, թե՞ սեփականատիրոջը:
«Ակնհայտ է, որ այս ձևակերպումը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Վենետիկի հանձնաժողովը հստակ տարբերակում է մտցնում ընտրողների ցուցակի պաշտոնական հրապարակման և ընտրողների ցուցակին ծանոթանալու հնարավորություն ընձեռելու միջև: Կարծում ենք՝ այն մոտեցումը, որն այսօր ամրագրված է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծում, այն է՝ վստահված անձանց հնարավորություն ընձեռել առանց վերահաշվարկի պահանջի ծանոթանալ ընտրողների ցուցակին, ընդ որում, դրանից անել քաղվածքներ, համեմատել նախօրոք հրապարակված ցուցակների հետ, փաստացի ապահովում է երաշխիք՝ ընտրողների ցուցակի մատչելիության և հասանելիության համար»,- նշեց Հովհաննիսյանը:
Աբխազիայի չճանաչված Հանրապետությունը հայտարարել է, որ վիզային ռեժիմ է սահմանում այն երկրների քաղաքացիների համար, որոնց հետ չի ստորագրել փոխադարձ վիզային ուղևորությունների մասին համաձայնագիր, հայտնում է BBC-ն:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, տեղեկացնում է կառավարության կայքը:
Թուրքիան հունվարի կեսին մի քանի հարյուր սիրիացիների ստիպել է վերադառնալ հայրենիք, հայտարարել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
«Էրդողանը՝ որպես անհատականություն, Օբամայի մոտ՝ որպես անհատականության մոտ, առաջացնում է շատ բացասական էմոցիաներ…
Սոթքի ոսկու հանքի անվտանգության ծառայությունից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հանքի տարածքում երկու անձանց են հայտնաբերել, որոնք հանքի աշխատողներ չեն:
ԴԱԻՇ-ի մի խումբ ահաբեկիչներ, որոնք ներկայում գտնվում են Սիրիայի տարածքում, պլանավորում են հարձակումներ իրականացնել Թուրքիայում և Ադրբեջանում: Այս մասին տեղեկությունը հաղորդում է Habertürk-ը:
Թուրքիայի կառավարությունը Twitter սոցկայքին մեղադրել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դեմ գրաքննություն կատարելու մեջ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մարտի 31-ին՝ երեկ, հրապարակել է «Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը:
Ապրիլի 1-ին, ժամը 02.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սախարովի հրապարակի մոտակա շենքերից մեկում քաղաքացիներն արգելափակվել են վերելակում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնվել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կազմերից դուրս մնալու վտանգի տակ: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, պատճառն այն է, որ երկրի ղեկավարությունը միջամտում է ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքներին:
ԿԺԴՀ-ի իշխանությունները հայտարարել են, որ երկրի տարածքում արգելափակվում է մուտքը Facebook սոցիալական ցանց, YouTube տեսածառայություն, Twitter միկրոբլոգների ցանց, «Ամերիկայի ձայն» ռադիոկայան եւ Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցների կայքեր:
Եվրասիական տնտեսական միությունը զուտ տնտեսական նախագիծ է, ԽՍՀՄ-ի վերստեղծման մասին որևիցե խոսք անգամ չկա: Այս մասին երեկ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով այցով գտնվում է Վաշինգտոնում՝ միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու նպատակով, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ պատրաստվում է կարիերան ավարտել 40 տարեկանում: 38-ամյա իտալացին ավելացրել է, որ ցանկանում է կարիերան շարունակել արտերկրում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հանգել Է այն եզրակացության, որ Զիկա վիրուսը բազմաթիվ նյարդաբանական հիվանդությունների պատճառ է դառնում, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
«Երբ Կարենը պետք է թռներ Դուբայ, այդ իսկ օրը հարևանը Կարենին սպանում է, որպեսզի բոլորը մտածեն, որ Կարենը գնացել է Դուբայ և «Ֆեյսբուքում» Կարենի անունից գրառում է կատարում այն մասին, որ Կարենը Դուբայում աշխատանք է գտել, որպեսզի մարդիկ ման չգան: Կարենը ծնողներ չուներ, և նա հուսով էր, որ Կարենի անհետացումը ոչ մեկ չի նկատի կամ կմտածեն, որ Դուբայում աշխատանք է գտել»:
Ռուս-թուրքական հարաբերությունները ռուսական ինքնաթիռի հետ դեպքից ու պատժամիջոցներից հետո լրջորեն տուժել են:
ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման եւ Ֆրանսուա Օլանդը մարտի 31-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը քննարկել են ռազմավարական որոշումներ, որոնց մշակումը պահանջում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը:
Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը մարտի 30-ին այցելեց Ավստրիայի Գրաց քաղաքում գտնվող Լուդվիգ Բոլցմանի անվան պատերազմների հետևանքների ուսումնասիրության ինստիտուտ: Հաստատությունում դեսպանը հանդիպումներ ունեցավ ինստիտուտի հիմնադիր և ղեկավար պրոֆ. Շտեֆան Կարների և փոխտնօրեն պրոֆ. Բարբարա Շտելցլ-Մարքսի հետ: