Բաժիններ՝

Աբխազիան վիզային ռեժիմ է սահմանում իր անկախությունը չճանաչած երկրների քաղաքացիների համար

Աբխազիայի չճանաչված Հանրապետությունը հայտարարել է, որ վիզային ռեժիմ է սահմանում այն երկրների քաղաքացիների համար, որոնց հետ չի ստորագրել փոխադարձ վիզային ուղևորությունների մասին համաձայնագիր, հայտնում է BBC-ն:

Ապրիլի 1-ից Աբխազիա առանց այցագրի կարողանան այցելել ռուսները, Նիկարագուայի, Տուվալուի քաղաքացիները, ինչպես նաև երկու չճանաչված հանրապետությունների՝ Մերձդնեստրի և Հարավային Օսիայի քաղաքացիները:

Առանց այցագրի, սակայն ներքին անձնագրերով Աբխազիա կկարողանան գնալ նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակիչները: Դրա համար նրանք պետք է ներկայացնեն ներքին ուկրաինական անձնագիրը՝ այդ շրջաններում գրանցմամբ:

Այդկերպ, Աբխազիա մեկնելու համար վիզա են ստիպված լինելու ստանալ նաև Վրաստանի քաղաքացիները: Ընդ որում՝ ՄԱԿ-ը պաշտոնապես Աբխազիան ճանաչում է այդ երկրի մաս:

Աբխազիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը, Վենեսուելան և մի քանի խաղաղօվկիանոսյան պետություններ: Մինչ այդ նախորդել էր ռուս-վրացական հակամարտությունը 2008 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930