ԴԱԻՇ-ն ահաբեկչություններ է պլանավորում Թուրքիայում և Ադրբեջանում. թուրքական ԶԼՄ-ներ
ԴԱԻՇ-ի մի խումբ ահաբեկիչներ, որոնք ներկայում գտնվում են Սիրիայի տարածքում, պլանավորում են հարձակումներ իրականացնել Թուրքիայում և Ադրբեջանում: Այս մասին տեղեկությունը հաղորդում է Habertürk-ը:
ԴԱԻՇ-ի 5 զինված անձանց լուսանկարները, որոնց թվում է նաև Ռուսաստանի քաղաքացի Իսա Տուպոլովը (ծագումով՝ ադրբեջանցի), տարածվել են Թուրքիայի անվտանգության բոլոր կառույցներում:
Տեղեկության համաձայն՝ նրանցից մեկը՝ 35-ամյա Ռիդ ալ Աբդալլահ Ալգագանը, Նաբիլ Ֆադիլի մտերիմներից է, ով այս տարվա հունվարին ահաբեկչություն էր իրականացրել Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում:
Մյուսը 32-ամյա Աբու Այման Ատ-Մագրիբինն է, ով ունի ամերիկյան անձնագիր:
Չորրորդ մահապարտ ահաբեկիչն անչափահաս Ֆուրկան Ուրքմեզն է՝ ԴԱԻՇ-ի անդամ Մուհամմեդ Ուրքմեզի եղբայրը, ով սպանվել էր 2015թ. ամռանը: Հինգերորդ ահաբեկչի անունն է Հասան Հուսեյն Ուղուր: