Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է դուրս մնալ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կազմից
Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնվել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կազմերից դուրս մնալու վտանգի տակ: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, պատճառն այն է, որ երկրի ղեկավարությունը միջամտում է ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքներին:
Հունաստանի գավաթի եզրափակիչ ՊԱՕԿ-«Օլիմպիակոս» խաղն անավարտ է մնացել՝ երկրպագուների անկարգության պատճառով: Խաղն ընդհատվել է այն բանից հետո, երբ մրցավարը 11 մետրանոց չէր նշանակել «Օլիմպիակոս»-ի դարպասին՝ փոխարենը կարմիր քարտ ցույց տալով ՊԱՕԿ-ի ֆուտբոլիստ Ռոբերտ Մակին: Այդ միջադեպից հետո երկրպագուները անկարգություններ են սկսել: Նրանք սկսել են ճայտրուկներ և տարբեր տեսակի իրեր նետել խաղադաշտ, բախումներ են սկսել ոստիկանների հետ, ինչից հետո մրացավարները որոշում են կայացրել դադարեցնել խաղը:
Դրանից հետո Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ մրցաշարը չի շարունակվելու, իսկ ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն պահանջել են շարունակել մրցաշարը՝ սպառնալով երկրի ֆուտբոլի ֆեդերացիային հեռացնել կազմակերպությունից: