Բաժիններ՝

ԵՏՄ-ն զուտ տնտեսական նախագիծ է. Նազարբաև

Եվրասիական տնտեսական միությունը զուտ տնտեսական նախագիծ է, ԽՍՀՄ-ի վերստեղծման մասին որևիցե խոսք անգամ չկա: Այս մասին երեկ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով այցով գտնվում է Վաշինգտոնում՝ միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու նպատակով, տեղեկացնում է RIA Novosti-ն:

Նազարբաևի մամուլի ծառայության տեղեկություններով՝ Նազարբաևը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի հասարակական և քաղաքական գործիչների հետ:
Ղազախստանի նախագահը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական միավորում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատանքային ռեսուրսների միասնական կանոններով:

«Կցանկանայի ընդգծել, որ ԽՍՀՄ-ի ոչ մի վերամիավորման մասին խոսք չի գնում: Հարկավոր է վերջ տալ Սառը պատերազմի այդ կարծրատիպերին: Դրանք մեզ խանգարում են նայել ապագային: Եվրասիական տնտեսական միությունը զուտ տնտեսական նախագիծ է»,- Նազարբաևի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս