Մարտի 31-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Փարոսի» տակից սպիտակ ավտոմեքենայով մի քաղաքացի «ձախ ազդրի շրջանի հրազենային, արյունահոսող վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1996 թ. ծնված Արթուր Գալստյանին:
Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ-պետությունների մրցակցության և հակամենաշնորհային հարցերով նախարարի մակարդակով անցկացվող հերթական նիստը տեղի է ունենալու Երևանում:
Սանկտ Պետերբուրգի իր բնակարանում հայտնաբերվել է 54-ամյա լրագրող Դմիտրի Ցիլիկինի դին, հայտնում է «Ֆոնտանկա.ռու»-ն:
Ռայայի մայրը՝ տիկին Վիոլետան, պատմում է, որ դստեր ծննդաբերությունը կեսարյան հատումով է եղել։
Վաշինգտոնն իր վրդովմունք է հայտնել՝ կապված Դամասկոսի արվարձանում գտնվող դպրոցին ու հիվանդանոցին հասցված ավիահարվածների առնչությամբ: Հաղորդվում է, որ մարտի 31-ին Դեյր ալ-Ասաֆիրին հասցված ավիահարվածի հետևանքով սպանվել է ավելի քան 20 մարդ, ևս 10 մարդ վնասվածքներ է ստացել, տեղեկացնում է BBC-ն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է։
Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է պահպանել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ում նկատմամբ հավականություններ ունեն «Յուվենթուսը» և «Արսենալը»:
Մաղթում եմ, որ բնության վերածնունդը խորհրդանշող այս տոնը նոր հաջողություններ բերի և նոր ծրագրերի իրականացման սկիզբ դառնա մեր եղբայր ասորի ժողովրդի համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցները չեն ցանկացել լրագրողներին թույլատրել լսել նրա դասախոսությունը Վաշինգտոնում, գրում է Financial Times-ը:
Նա իրավապահներին հայտնել է, թե իրեն հարվածողին չի ճանաչում, նրա ձեռքին դանակ կամ այլ իր չի տեսել, այդ ժամանակ բակում այլ անձանց չի նկատել: Սակայն, ըստ երեւույթին, իրավապահները գործը բացահայտել են եւ հասկացել, որ Յուրի Ուտոեւը իմացել է իր հարվածողին, եւ թե ինչու են այդպես վարվել:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի փոխանցմամբ Գյումրու 16 տարբեր հասցեում խուզարկություններ են իրականացվել: Սակայն, նախաքննության շահերից ելնելով, գաղտնի է պահվում, թե ո՞ր քրեական գործի շրջանակում են իրականացվում քննչական գործողությունները կամ դրանց արդյունքում ինչ է հայտնաբերվել:
Մարտի 31-ի գիշերը «Կինո Մոսկվայի» մոտ կանգնեցրած «Երազ Ռակետա» ավտոմեքենան գողացել են: Վերջինս համարվում է հայկական առաջին ու միակ մարդատար մեքենան՝ հավաքված «Սովետի վախտով»՝ «Երազ» գործարանում:
Մեծ շաբաթ առաջ ահաբեկչական հարձակումից տուժած Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանը պատրաստ է մասնակի վերականգնել աշխատանքը, հայտարարել է օդանավակայանի ղեկավարությունը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ԱՄՆ-ում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 31-ին Վաշինգտոնում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Մարտի 31-ին և լույս ապրիլի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել է պահպանվել լարվածությունը:
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ին Բոստոնից ժամանել է Վաշինգտոն, որտեղ նույն օրը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, ով ՀՀ Նախագահին հանդիպել էր նաև գրեթե մեկ տարի առաջ` 2015թ. մայիսի 7-ին, Վաշինգտոնի ազգային մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքի առիթով:
Մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել և սպանել Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գևորգ Զոհրաբյանին պատկանող Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում:
7 ննջասենյակներով իր առանձնատնից, որը գնել է 4.9 մլն եվրոյով 2010թ., ֆուտբոլիստը մտադիր է բաժանվել նաև 5 միլիոնի դիմաց, իսկ մոր տունը պլանավորում է վաճառել 2.5 մլն եվրոյով: OK Diario-ն ենթադրում է, որ այսպիսի որոշումը կապված է ամռանն ակումբը փոխելու՝ պորտուգալացու ցանկության հետ:
Այն սարքերի թվաքանակը, որոնց վրա տեղադրված է 2015 թվականի հուլիսին թողարկված Windows 10 գործառնական համակարգը, աշխարհում գերազանցել է 270 միլիոնը: Այդ մասին հայտարարել է Microsoft-ի գործադիր փոխնախագահ, Windows and Devices Microsoft ստորաբաժանման ղեկավար Թերի Մայերսոնը՝ ելույթ ունենալով Build Microsoft խորհրդաժողովի ընթացքում:
Forbes հանդեսը լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանին ճանաչել է որպես անցյալ տարվա ամենաբարձր վարձատրվող մարզիկը նրանց թվում, ովքեր ավարտել են կարիերան, ցուցակի երկրորդ տեղն զբաղեցրել է նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը:
«Երբ մենք անշարժ գույք էինք գնում Բել Էյրում, մենք երկուսով էինք: Երեխաների ծնվելուց հետո հասկացանք, որ մեզ միանգամայն այլ բնակտարածք է հարկավոր»,- Քիմ Քարդաշյանի խոսքը մեջբերում է հրատարակությունը:
Կենտրոնացրեք ձեր ուշադրությունն այն բանի վրա, որ սիրում եք նրան, այլ ոչ նրա վրա, որ նյարդայնանում եք նրա ներկայությունից: Միայն այդ դեպքում նրա հանդեպ ձեր սերը կշարունակի աճել: Կենտրոնացեք ձեր կյանքի այն պահերի վրա, երբ դուք ձեզ լիովին սիրված ու երջանիկ մարդ էիք զգում: Չէ՞ որ դուք նրան հենց այնպես չեք որպես կին ընտրել:
Կիտրոնի հյութը, հավանաբար, ամենահզոր բնական դեղամիջոցն է, որը կարող է կանխարգելել բարձր ճնշումը, շաքարախտը, մրսածությունը, մարսողական խնդիրները, փորկապությունն ու լավացնել մաշկի, մազերի և ատամների վիճակը՝ իր բաղադրության մեջ մտնող ֆլավոնոիդների շնորհիվ:
Մեզ համար այլևս դժվար է լինելու վարկ վերցնելը: Ավելի ճիշտ՝ դժվար է լինելու որևէ մեկին համոզել, որ մեզ վարկ տա: 2015թ. վերջում պարզվեց, որ ՀՀ պարտքը կազմում է 4,7 մլրդ դոլար: