Բաժիններ՝

Թուրքիայում ձերբակալվել է ռուսական «Սու-24»-ի օդաչուին սպանած զինյալը

Զինյալ Ալփարսլան Չելիկը, ով ավելի վաղ ստանձնել էր ռուսական «Սու-24» ինքնաթիռի օդաչու Օլեգ Պեշկովի սպանությունը, իսկապես ձերբակալվել է Իզմիրում՝ Թուրքիայի արևելքում, RIA Novosti-ի հետ զրույցում հաստատել է Իզմիրի ոստիկանությունում աղբյուրը:

«Ալփարսլան Չելիկն իսկապես ձերբակալվել է ու ներկայում գտնվում է կալանքի տակ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը, որը հրաժարվել է այլ մանրամասներ ներկայացնել:

Նախօրեին թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին Սիրիայից վերադարձած Չելիկի ձերբակալման մասին, ով կռվում էր կառավարական ուժերի դեմ: Նրա հետ միասին Իզմիրի ռեստորանում ձերբակալվել է ևս 14 մարդ: Ձերբակալվածներից առգրավվել են «Կալաշնիկով» ավտոմատ, 2 ատրճանակ և մեծ քանակությամբ զինամթերք:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները սրվել են Սիրիայում Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո: Օդաչուն հասցրել էր կատապուլտ կատարել, սակայն սպանվել էր օդում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս