Բաժիններ՝

«Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացել էին մինչ ինքնաթիռի հետ պատահարը». Էրդողան

Ռուս-թուրքական հարաբերությունները ռուսական ինքնաթիռի հետ դեպքից ու պատժամիջոցներից հետո լրջորեն տուժել են: Ինչպես հայտնում է թուրքական Cihan լրատվական գործակալությունը, այս մասին Վաշինգտոնի Բրուքինգսի ինստիտուտում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները վերջին տարիներին վատացել են Ռուսաստանի քաղաքականության հետևանքով, իսկ դեպքից հետո՝ խզվել:

«Երկար տարիներ երկու երկրները եղել են տարածաշրջանի կարևոր խաղացողներ, ու ՌԴ-ի իշխանությունները պետք է դա հաշվի առնեն: Տարածաշրջանային հարցերի լուծումը պահանջում է երկու երկրների համագործակցություն, ու Ռուսաստանը դա պետք է տեսնի»,- հավելել է Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս