Զիկա վիրուսը բազմաթիվ նյարդաբանական խանգարումների պատճառ է դառնում. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հանգել է այն եզրակացության, որ Զիկա վիրուսը բազմաթիվ նյարդաբանական հիվանդությունների պատճառ է դառնում, տեղեկացնում է Reuters գործակալությունը:

ԱՀԿ-ի մասնագետները համոզված են, որ Զիկա վիրուսը կապված Է այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են նորածինների միկրոցեֆալիան, Գիյեն-Բառեի համախտանիշը՝ հազվագյուտ հիվանդություն, որը թուլացնում է մկանները եւ կարող է դառնալ կաթվածահարության պատճառ, եւ այլ նյարդաբանական խանգարումների հետ:

Հիվանդության բռնկումներ են արձանագրվել Ասիայում, Աֆրիկայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաեւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Արեւմտյան կիսագնդում այն այժմ առանձնապես արագ է տարածվում. վիրուսը ներթափանցել է 55 երկրներից ավելի քան 20-ը, թեեւ անցյալ տարվա մայիսին հիվանդացածներ եղել սոսկ Բրազիլիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս