Բաժիններ՝

ԿԺԴՀ-ում արգելափակված է մուտքը Facebook, Twitter եւ հարավկորեական կայքեր. Associated Press

ԿԺԴՀ-ի իշխանությունները հայտարարել են, որ երկրի տարածքում արգելափակվում է մուտքը Facebook սոցիալական ցանց, YouTube տեսածառայություն, Twitter միկրոբլոգների ցանց, «Ամերիկայի ձայն» ռադիոկայան եւ Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցների կայքեր: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:

Գործակալության տվյալներով՝ ԿԺԴՀ-ի փոստի եւ հեռահաղորդակցությունների նախարարությունը համապատասխան կարգադրությունն ուղարկել է շարժական կապի Koryolink ազգային մատակարարին եւ Համացանցի ծառայություններ մատուցող մյուս կազմակերպություններին: Դա արվել է, որպեսզի կանխվի «Հանրապետության դեմ ուղղված կեղծ քարոզչության» տարածումը եւ արգելափակվեն այն «կայքերը, որոնք սեռական բնույթի տեղեկատվություն են բովանդակում», նշվում է գերատեսչության հայտարարության մեջ:

ԿԺԴՀ-ի բնակիչների սոսկ ոչ մեծ մասը Համացանցին միացում ունի՝ նշել է ամերիկյան գործակալությունը: Նրանց համար, ովքեր կարող են դրանից օգտվել, մատչելի են միայն այն կայքերը, որոնք գրանցված են երկրի ներսում: Սակայն Կորեական թերակղզու հյուսիսում բնակվող օտարերկրացիները մինչեւ վերջին ժամանակներս օգտվում Էին համաշխարհային ցանցում ազատ նավարկության իրավունքից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս