Բաժիններ՝

Օբաման և Էրդողանը քննարկել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցեր

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը վերահաստատել է Վաշինգտոնի աջակցությունը Թուրքիայի անվտանգության ապահովմանը, հայտնում է Սպիտակ տունը:

Երկու երկրների նախագահները խոսել են Վաշինգտոնի միջուկային անվտանգության գագաթաժողովի կուլիսներում:

«Նախագահը ցավակցություն է հայտնել նախագահ Էրդողանին ԱՄՆ-ի ժողովրդի անունից՝ կապված Դիարբեքիրի ահաբեկչության զոհերի ու վիրավորների հետ, հաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը ու նշել է ընդհանուր ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում»,- ասվում է Օբամայի ադմինիստրացիայի հաղորդագրության մեջ:

Սպիտակ տունը նաև հայտնել է, որ Օբաման և Էրդողանը քննարկել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարում առաջընթացի հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս