
Բուֆոնը կարիերան կավարտի 40 տարեկանում

Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ պատրաստվում է կարիերան ավարտել 40 տարեկանում: 38-ամյա իտալացին ավելացրել է, որ ցանկանում է կարիերան շարունակել արտերկրում:
«Անկեղծ ասած, ես չեմ ցանկանում խաղալ 40 տարեկանից հետո: Այնպես որ, երկու տարուց, ամենայն հավանականությամբ, կավարտեմ կարիերաս: Ին՞չ կլինի հետո: Միանգամից ասեմ, որ մարզիչ դառնալ չեմ ցանկանում: Հնարավոր է` կդառնամ սկաուտ կամ կգնամ աշխատելու ԱՄՆ կամ Չինաստան»,- Goal.com-ին ասելլ է Բուֆոնը: