«Դա տակտիկական խաղ էր: Մենք ռիսկի չէինք գնում և ուղղակի ցանկանում էինք դուրս գալ հաջորդ փուլ: Նրանք շատ հանգիստ էին խաղում»:
Թուրքիայում կալանավորում ու աշխատանքից ազատում են գիտնականներին, որոնք իրենք ստորագրությունն էին հունվարին դրել երկրի հարավարևելյան քրդական շրջաններում ծայր առած բռնությունները դադարեցնելու կոչի ներքո:
Այսօր ԱԺ նիստում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը գործադիրի անդամներին փոխանցեց սոցիալական ցանցերում տիրող անհանգստությունը, որ մինչև մայիսի 1-ը փոքր ձեռնարկությունները և խանութները պետք է լազերային սկաներներ տեղադրեն, որը բավականին թանկ արժե:
ՄԱԿ-ի կողմից հռչակված Երջանկության օրվան՝ մարտի 20-ին ընդառաջ հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների նոր ցուցակը: Հայաստանը 157 երկրների շարքում զբաղեցրել է 121-րդ հորիզոնականը:
Հայկական Shadowmatic խաղը Շարժական խաղերի միջազգային մրցանակաբաշխության` IMGA (International Mobile Gaming Awards), երկու անվանակարգերի հաղթող է ճանաչվել: Սան Ֆրանցիսկոյում կայացած IMGA 12-րդ մրցանակաբաշխության «Լավագույն տեխնիկական նվաճում» և «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգերում խաղն առաջատար է:
ՀՀ կառավարության վաղվա նիստի ընթացքում կքննարկվի մարտի 28-ի աշխատանքային օրը ապրիլի 2-ը` շաբաթ օրը տեղափոխելու հարցը: Որոշման նախագիծը կառավարության նիստի ընթացքում կներկայացնի կառավարության աշախատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Նրանք քողարկել են վճարումները և ՖԻՖԱ-ի հաշիվներից գումարն ուղարկել են Ֆուտբոլի 2010 թվականի աշխարհի առաջնության կազմկոմիտե: Ուորները և Բլազերը խախտել են ՖԻՖԱ-ի և ԿՈՆԿԱԿԱՖ-ի հիմնարար սկզբունքները և գողացել 10 միլիոն դոլար» – նշվում է փաստաթղթում:
«Ջրահեռացման համակարգը գտնվում է անմխիթար վիճակում, քանի որ հին է ու, կարելի է ասել, ժամկետանց: Դեռևս խորհրդային ժամանակներից գործելով և տարիների ընթացքում մաշվելով՝ ջրահեռացման համակարգն այլևս անկարող է տալ սպասված ու դրական արդյունքը: Անձրևատարները պարբերաբար մաքրվում են, սակայն, քանի դեռ խնդրի իրական պատճառը հաղթահարված չէ, արդյունքները խիստ համեստ են»,- նշեց քաղաքապետը:
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հրապարակեց «Նաիրիտ» գործարանի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու մասին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի որոշումը:
Գյումրի, սպորտ և կրկին խնդիրներ: Համալիր մանկապատանեկան մարզադպրոցում առկա խնդիրներն այնքան շատ են ու հին, որ սովորական են դարձել մարզիկների համար:
«Ձեր տատիկի վերաբերյալ ես լավ չհասկացա, թե ինչ եք առաջարկում մեզ անել: ՀՀԿ-ի տատիկը հավանաբար Ձեր տատիկն է, ՀՀԿ-ն տատիկ չունի»,- ծիծաղը զսպելով պատասխանեց Դ.Հարությունյանը և առաջարկեց ավելի լուրջ քննարկումներ անել և ԱԺ ամբիոնը չդարձնել շոուի հարթակ:
«Մենք հաղթած ազգ ենք, մենք շնորհակալ ազգ ենք և շնորհակալ ենք ոչ միայն՝ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց օգնության ձեռքը մեկնեցին մեզ Եղեռնի դժոխային տարիներին, այլև մարդու այն տեսակին, որ այսօր նույնիսկ փրկում է մարդկային կյանքեր, որովհետև, ցավոք, մինչև օրս նման ոճիրներ ու աղետներ դեռ կատարվում են»,- ահա սա է, ըստ Արման Ջիլավյանի՝ «100 Կյանք» և «Ավրորա» մրցանակի նախաձեռնության գլխավոր նպատակը, որն արդեն ապրիլ ամսին Հայաստանում կմեկտեղի «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկրի չորս հավակնորդներին:
Սարալանջի փողոցում հենապատի փլուզման հետ կապված Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հենապատի վերակառուցման պատվիրատուն եղել է «Ագրոբիզնես և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը, իսկ աշխատանքներն իրականացվել են «Մեվրիկար» շինարարական կազմակերպության կողմից:
Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության Կումայրիի և Ախուրյանի բաժինների ծառայողները Գյումրիի Սպանդարյան փողոցի տներից մեկում հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել 1976 թ. ծնված Արմեն Ղ.-ին:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մասնակցի հանրապետականների հաջորդող բանավեճերին, որոնք նշանակված են մարտի 21-ին, հայտնում է Reuters-ը:
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ երեկ տասնյակ հազարավոր քաղաքացիներ հաղորդագրություն են ստացել xopan.am կայքից, որտեղ առաջարկվում են տարբեր աշխատանքներ արտերկրում: Նա նշեց, որ փորձել է ճշտել, թե ովքեր են կայքի հիմնադիրները կամ գործատուները:
Մարտի 16-ին, ժամը 14.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 62 հասեցում գտնվող հագուստի խանութում:
Կարեն Ավագյանն ու Առաքել Մովսիսյանը (Շմայս) վիճաբանություն սկսեցին նրա հետ: Մովսիսյանը Փաշինյանին անվանեց «համբալ», «անասուն», «դիշովկա»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին ու նրան ուղեկցող անձանց, հայտնում է APA-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:
«Բազմաթիվ խորհրդակցություններ են եղել, ինչպես ինձ մոտ, այնպես էլ` վարչապետի, տրվել են հանձնարարականներ, ծրագրերն իրականացնելու, տեմպերն արագացնելու և այլն»,- այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ արձագանքելով հարցին, թե՝ այս ընթացքում ի՞նչ փոփոխություններ եք ձեռնարկել՝ մարզերի, մարզպետների հետ կապված:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկո» – «ՊՍՎ» պատասխան խաղում տանտերերը հաղթեցին հետխաղյա 11-մետրանոցներով (0:0, 8:7):
Վիճաբանություն և կրակոցներ Դիլիջանում:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները քրդերին մեղադրել են Անկարայի ահաբեկչություններին առնչություն ունենալու մեջ մինչ հետաքննությունն սկսելը, հայտնում է RIA Novosti-ն:
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը մարտի 16-ին սկսվել է հայտարարություններով եւ պատգամավորների ծեծկռտուքով: Այդ մասին հայտնել է Հանրային հեռարձակողի Երկրորդ ալիքը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 18-ին ժամը 11.00-16.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ և 8-րդ զանգվածների ջրամատակարարումը:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1970 թ. ծնված Կարապետ Փ.-ի բնակարանում և կից օժանդակ կառույցներում:
Այսօր ԱԺ նիստում ՏՄՊՊՀ 2016 թ. ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն արձանագրեց, որ 2012թ. հանձնաժողովի հաշվետվություններում սկսել է պակասել քննադատությունը, վերլուծություններն ավելի ընդհանուր են, հանձնաժողովը խուսափում է կոնկրետ անուններ նշել:
«Խաղամոլության հիմնական դրդապատճառը բախտին հավատալն է: Այն մարդը, ով չի հավատում բախտին, հասկանում է, որ հնարավոր է մեկ անգամ հաղթանակ տանել, սակայն պարտվելու հավանականությունն ավելի մեծ է: Խաղամոլը մտածում է, որ բախտ գոյություն ունի: Եթե մարդը մեկ անգամ հաջողության է հասնում, ենթադրում է, որ կրկին կհասնի և շարունակում է խաղալ, իսկ եթե կորցնում է` ուզում է հետ բերել»,-ասաց հոգեբանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։
Նավթարդյունահանող երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որին կմասնակցի նաև Ռուսաստանը, տեղի կունենա ապրիլի 17-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում, հայտնում է Reuters-ը: