Շատ դրական պատկեր է, եթե երեկ այս ժամին Արարատյան դաշտում 0…-2 էր, ապա հիմա +4…+5 աստիճանա, ամպերը փրկեցին:
HyperAdapt մոդելի մարզակոշիկների քուղերն իրենք են ձգվում այն բանից հետո, երբ կրունկի շրջանում հատուկ տվիչը գրանցում է, որ ներբանը լիովին մտել Է կոշիկի մեջ: Քուղակապը կարելի է ձգել կամ հակառակը՝ թուլացնել կողերին ամրացված կոճակների միջոցով:
Samsung ընկերությունը թողարկում է սեփական վիզուալ Waffle սոցիալական ցանցը: Այս մասին ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ: Սոցցանցում օգտատերերը կկարողանան մշակել սեփական նկարները, պատրաստել կոլաժներ՝ ավելացնելով նոր ու գունեղ հնարավորություններ:
Եթե հիշում եք, թե ո´ր եկեղեցում եք մկրտվել, ապա այցելեք տվյալ եկեղեցին կամ թեմի առաջնորդարան, ներկայացրեք Ս. Մկրտությունը հաստատող լուսանկար կամ տեսաերիզ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2015 թվականի արտահանման ծավալները զգալիորեն աճել են՝ հասնելով 214.4 միլիոն ԱՄՆ դոլարի, ինչը կազմում է ծրագրային ապահովման և ծառայություններ ոլորտի (առանց ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերությունների) ընդհանուր եկամտի 50 տոկոսը: Արտահանման շուկայում շարունակում են գերիշխել օտարերկրյա ընկերությունները, որոնց՝ արտահանման գծով մասնաբաժինը կազմում է 76 տոկոս:
Դարպասապահներ. Ջեկ Բատլենդ («Սթոք»), Ֆրեյզեր Ֆորսթեր» («Սաութհեմփթոն»), Ջո Հարթ («Մանչեսթեր Սիթի»):
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 20-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու մեջ: Դատարանի վճռով՝ նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 500 հազար դրամ տուգանք:
Հակառակորդը պարբերաբար, հատկապես գիշերները, ամենատարբեր զինատեսակներից կրակում է: Մենք խաղաղ ենք, նրանք են անընդհատ հրահրում: Մեր գյուղացին արդեն սկսել է հողի գարնանային աշխատանքները, վար ու ցանքը, եւ մենք ամեն գնով փորձում ենք գոնե այս հարաբերական խաղաղությունը պահել եւ գյուղացուն աշխատելու հնարավորություն տալ,- իրավիճակը ներկայացնում է մայոր Ստեփանյանը` մեքենայի պատուհանից ցույց տալով հողի հետ «կռիվ» տվող գյուղացիներին:
Մարտի 18-ին, ժամը 18.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 46 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Յուվենթուսի» անհաջողությունից հետո, ով չկարողացավ «Բավարիայի» հետ խաղում պահպանել 2 գնդակի առավելությունը, Իտալիայի վերջին ներկայացուցիչը եվրագավաթներում մնացել էր «Լացիոն»: Պրահայի «Սպարտայի» հետ մրցակցի դաշտում ոչ-ոքի արդյունքի հասնելուց հետո (1:1) հռոմեացիներն անսպասելի խոշոր հաշվով պարտվեցին սեփական դաշտում (0:3): Արդյունքում, 2000-2001թթ. մրցաշրջանից սկսած, առաջին անգամ ոչ մի իտալական թիմ չի խաղա Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչներում:
ՀՀ Ոստիկանությունը հրապարակել է 2016 թվականի մարտի 18-ի դրությամբ Երևան քաղաքի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր։
«Երբ կոտորածներն սկսվեցին, մայրս 7 տարեկան էր: Մյուս քույրերն ու եղբայրները ավելի մեծ էին, ոմանք արդեն իրենց ընտանքիներն ու զավակներն ունեին: Մորս գերդաստանը գրեթե ամբողջությամբ մորթվեց»:
Դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման ընթացքում քննարկվեցին «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծում ամրագրված մի շարք դրույթներ: Հանգամանալից անդրադարձ կատարվեց դեղերի գների պետական կարգավորմանը:
Շվեյցարական Նյոնում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանությունը:
Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտությունն իրականացվում է 2002 թվականից: Հետազոտության նպատակն է հետևել ՏՀՏ ոլորտում արձանագրվող զարգացմանը և անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել՝ ուղղված վերհանված խնդիրների կարգավորմանը:
Դորտմունդի «Բորուսիան» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում կհանդիպի անգլիական «Լիվերպուլի» հետ, որի գլխավոր մարզիչն է Յուրգեն Կլոպը:
Ոստիկանության Երևան քաղաքի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, ՊՊԾ գնդի և Նոր Նորքի բաժնի ծառայողները մարտի 18-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երևանի Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկից Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 1975 թ. ծնված Աղասի Մնացականյանին, ով կասկածվում է մարտի 16-ին Երևանի Գայի պողոտայի թիվ 7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետում ավազակային հարձակում կատարելու մեջ:
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը վիզաժիստ Շառլոտա Թիլբերի հետ համագործակցությամբ ստեղծել է բաց վարդագույն երանգով Kim KW շրթներկը: Արտադրանքը տեղ է գտել Charlotte Tilbury-ի նոր կոսմետիկական շարքում, հաղորդում է The Bustle-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Փարաքար գյուղում հայր և որդի Պետրոսյանների դանակահարության հանգամանքները՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Գերմանական Deutsche Welle Sport-ը երեկ կայացած «Տոտենհեմ»-«Բորուսիա Դորտմունդ» հանդիպումից հետո իր թվիթերյան էջում գրառում է արել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Uniqlo ճապոնական բրենդը Մեծ Բրիտանիայում սկսել է հագուստ վաճառել մուսուլմանուհիների համար: Այս մասին գրում է The Independent-ին: Հավաքածուում, բացի հիջաբներից, տեղ են գտել նաեւ երկար շրջազգեստներ, ազատ ձեւվածքով ջինսեր եւ գլխաշորեր:
Վարուժան Ավետիսյանը նամակները փոխանցեց ԵՄ անվտանգության աշխատակցին՝ խնդրելով, որ դրանք փոխանցի դեսպանին: Իսկ նամակները փոխանցելուց հետո նա հայտարարեց, որ հավաք-երթը պաշտոնապես ավարտվել է, և իրենք վերադառնում են Ազատության հրապարակ, իսկ ովքեր չեն ցանկանում գնալ այնտեղ, կարող են զբաղվել իրենց առօրյայով:
Մարդու ներքին օրգանների և ոտնաթաթերի միջև կապը բացահայտվել է դեռևս վաղ անցյալում: Ոտնաթաթերի կանոնավոր մերսումն օգնել է մարդկանց բարձրացնել իմունիտետը, լավացնել արյան շրջանառությունը, երկարացնել կյանքն ու երիտասարդացնել օրգանիզմը:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ անցկացրած պատասխան խաղից ստացած տպավորություններով (1:1):
«Արձագանքելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոչին` հայտարարում ենք, որ ՀՀ ԶՈւ պատրաստ են խստորեն պահպանել հրադադար ՀՀ սահմաններում և չեն ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է հանգեցնել զինված դիմակայության լարվածության աճին՝ մի պայմանով, եթե Ադրբեջանական ԶՈւ-ը ևս դրական կարձագանքեն վերոհիշյալ կոչին»:
Նիկոլ Փաշինյանը «կեղծ օրակարգ է փաթաթում»: Նման կերպ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բնորոշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից իրեն ուղղված նամակ-առաջարկը, որով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը միջնորդել է «Հրազդանի քաղաքապետի ընտրությունների կազմակերպման համար ձևավորվող թվով 28 ընտրատեղամասերում (25-րդ ընտրատարածք) ՀԱԿ խմբակցության կողմից հանձնաժողովի անդամներ նշանակել Սասուն Միքայելյանի առաջադրած անձանց:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մարտի 29-ին տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017թ. առաջնության Հայաստան-Դանիա հանդիպումը: Պատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը մարտի 21-ից 29-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
«Հարգելի Վարուժան Ավետիսյան, դուք ներկայացրել եք լիազոր մարմնին՝ քաղաքապատերանին այլ երթուղի, կխնդրեմ, որ դուք օգտվեք այն իրավունքից, որը լիազոր մարմինն ի գիտություն է ընդունել՝ Հյուսիասային պողոտա-Հանրապետության հրապարակ-Ամրիյան-Մաշտոցի պողոտա, այնուհետև՝ Ազատության հրապարակ երթուղիով, իսկ դուք հակառակը՝ հայտարարեցիք, որ այլ երթուղիով եք գնում՝ Բաղրամյան-Դեմիրճյան-Պռոշյան պողոտայով»:
Ճապոնիայի Յոկոհամայի համալսարանի հետազոտողները հաջողությամբ ստեղծել են մի քանի միլիմետր չափով մինի-լյարդ, որը լիովին կրկնորդում է մարդու լյարդի գործառույթները: Մասնագետներն այն աճեցրել են մակածված ցողունային բջիջներից, որոնք զարգացման գործընթացում կարող են փոխակերպվել տարբեր ներքին օրգանների:
ՀՀ Ոստիկանությունը հրապարակել է 2016 թվականի մարտի 18-ի դրությամբ Հայաստանի ավտոճանապարհներին տեղադրված գործող արագաչափերի ցանկը՝ ըստ փողոցների։