Էրդողանը պատերազմ է վարում թուրք մտավորականների դեմ. Human Rights Watch

Թուրքիայում կալանավորում ու աշխատանքից ազատում են գիտնականներին, որոնք իրենք ստորագրությունն էին հունվարին դրել երկրի հարավարևելյան քրդական շրջաններում ծայր առած բռնությունները դադարեցնելու կոչի ներքո:
Հարյուրավոր համալսարանական դասախոսներ ու գիտնականներ սկսել են մեղադրվել ահաբեկչության քարոզչության մեջ: Ստամբուլի դատարանի որոշմամբ՝ 3 գիտաշխատող արդեն կալանքի տակ է վերցվել, 30 մարդ աշխատանքից ազատվել է: Նման թվեր է այսօր ներկայացրել իրավապաշտպան  Human Rights Watch կազմակերպությունը:

Թուրքիայի բանակային օպերացիային երկրի հարավարևելյան շրջաններում զոհ են դարձել հարյուրավոր խաղաղ բնակիչներ, իսկ գիտնականների կոչերը՝ դադարեցնել բռնությունները, Էրդողանը բնորոշել է որպես ահաբեկչությանն աջակցություն:
Ելույթ ունենալով Անկարայում՝ Էրդողանը հայտարարել է, որ «այսպես կոչված մտավորականները կվճարեն իրենց դավաճանության համար»:

Տեսանյութեր

Լրահոս