Բաժիններ՝

ՖԻՖԱ-ն ընդունել է կաշառք վերցնելու փաստը

1998 թվականին Ֆրանսիայում և 2010թ. Հարավաֆրիկյան Հանրապետությունում ֆուտբոլի աշխարհի առաջնությունների ընթացքում «տանտերերն» ընտրվել են ընտրողներին կաշառելու հիմքի վրա:

ՖԻՖԱ-ն պաշտոնապես ճանաչել է այն փաստը, որ քվեարկության ժամանակ եղել են կաշառակերության դեպքեր: Չորեքշաբթի օրը ՖԻՖԱ-ն հրապարակել է փաստաթուղթ, որը ուղղված է ԱՄՆ իշխանություններին, ովքեր վարույթ են իրականացնում ՖԻՖԱ -ում կոռուպցիայի դեպքերի հայտնաբերմամբ: Փաստաթղթի 21-րդ էջում նշվում է ԿՈՆԿԱԿԱՖ -ի նախկին նախագահ և ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեք Ուորների և նրա որդու՝ Դարիան Ուորների անունները, ովքեր ներգրավված են եղել կոռուպցիոն և խարդախ սխեմաների մեջ: Փաստաթղթում նաև նշվում են ;ՖԻՖԱ-ի նախկին ներկայացուցիչ, ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախկին գործադիր գլխավոր քարտուղար Չակ Բլայզերի և մի շարք այլ անձանց անուններ:

«Նրանք քողարկել են վճարումները և ՖԻՖԱ-ի հաշիվներից գումարն ուղարկել են Ֆուտբոլի 2010 թվականի աշխարհի առաջնության կազմկոմիտե: Ուորները և Բլազերը խախտել են ՖԻՖԱ-ի և ԿՈՆԿԱԿԱՖ-ի հիմնարար սկզբունքները և գողացել 10 միլիոն դոլար» – նշվում է փաստաթղթում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս