Բաժիններ՝

Թուրքիան Անկարայի ահաբեկչության մեջ մեղադրել է քրդերին մինչև հետաքննություն սկսելը. Լավրով

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները քրդերին մեղադրել են Անկարայի ահաբեկչություններին առնչություն ունենալու մեջ մինչ հետաքննությունն սկսելը, հայտնում է RIA Novosti-ն:

«Նույն օրը թուրքական ղեկավարությունը հայտարարեց այդ ահաբեկչական ակտի մեղավորներին: Ինչ-որ հետաքննության կամ այն մասին, թե ինչպես է այն կազմակերպվել, չի հաղորդվել: Սակայն, իրականում, անմիջապես այդ ահաբեկչական հարձակումից հետո հայտարարելով այն մասին, որ մեղավորները քրդերն են, թուրքական կողմը սկսեց դրանով արդարացնել շարունակվող գնդակոծությունները Սիրիայի տարածքում ու այն շրջաններում, որտեղ ավանդաբար ապրում են քրդերը»,- ասել է Լավրովը:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ իշխանությունները ունեն ապացույցներ, որ Անկարայի ահաբեկչությանը առնչություն ունեն «Քրդական աշխատավորական» կուսակցության զինյալները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս