«Սա պետական մակարդակով խրախուսվող արտագա՞ղթ է». Նաիրա Զոհրաբյան

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ երեկ տասնյակ հազարավոր քաղաքացիներ հաղորդագրություն են ստացել xopan.am կայքից, որտեղ առաջարկվում են տարբեր աշխատանքներ արտերկրում: Նա նշեց, որ փորձել է ճշտել, թե ովքեր են կայքի հիմնադիրները կամ գործատուները:

«Սա ի՞նչ է նշանակում, պետական մակարդակով խրախուսվող արտագա՞ղթ է, թե՞ ինչ է»,- հայտարարեց արեց Ն.Զոհրաբյանը՝ հարցնելով, թե ի՞նչպ մեխանիզմով են ՀՀ քաղաքացիները հաղոդագրություն ստանում են xopan.am կայքից: Ըստ նրա՝ պարզ տրամաբանությամբ, պետական կառույցները պետք է որ շահագրգռված չլինեն դրանում. «Դա ընդամենը արտագաղթի պաշտոնական կոչ է ՀՀ քաղաքացիներին, որ օրինակ Պսկովում կա այսքան աշխատավարձով մենեջերի աշխատանք»:

«Դա որևէ ձևով և որևէ ձևաչափով չի կարող համարվել, որ պետական միջամտություն կամ իմացություն կարող է այստեղ լինել»,- ի պատասխան հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհանիսյանը՝ նշելով, որ ինքն էլ է ստացել այդ հաղորդագրությունը և պակաս զարմացած չէ:

Նա նշեց, որ ցանկացած ոք կարող է նման տեղեկատվություն տրամադրել, բայց իրեն մտահոգում է այդ փաստը, ուստի ուսումնասիրություն կնախաձեռնեն` պարզելու հանգամանքները: Ըստ նրա,   անձնական տվյալների պաշտպանության առումով հեռախոսների տվյալները հասանելի չպետք է լինեն և օպերատորների կողմից բջջային տվյալները տրամադրելը իրավաչափ չէ:
Ն.Զոհրաբյանի կարծիքով՝ այս հարցով պետք է զբաղվի նաև ազգային անվտանգության ծառայությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031