Միացյալ Նահանգները չեն ճանաչում սահմանների ուժային փոփոխությունը 21-րդ դարում: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ՝ կապված Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման երկրորդ տարելիցի հետ:
Ֆրանսիան անհանգստացած է տարածաշրջանում լարվածության ուժգնացմամբ։ Նա Ռուսաստանին եւ Թուրքիային դիմել է հարաբերությունները մեղմելու կոչով։ Հարկ է աչալուրջ լինել այս տարածաշրջանում, որպեսզի արդեն իսկ գոյություն ունեցող խնդիրներին նոր լարվածաթյուններ եւս չավելանան։
Գարնանային վարարումների ծավալը, առավելագույն ելքի մեծությունը, սկիզբը և ավարտը, ձևավորման բնույթը պայմանավորված են մթնոլորտային տեղումների քանակով և բնույթով, ջերմային ռեժիմով, ձյան շերտի հաստությամբ, նրա ջրապարունակությամբ, ռելիեֆի առանձնահատկություններով և այլն:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Մարկո Ռուբիոն ավարտել է իր քարոզարշավը: Իր հայտարարությունը Ռուբիոն արել է Ֆլորիդա նահանգում պարտություն կրելուց հետո, որի սենատորն է, հայտնում է CBS News-ը:
Հիմա մեր իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներն ինտենսիվորեն հանդիպում են եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ: Հետո լրատվամիջոցներին պատմում են, թե ինչ են իրե՛նք ասել եվրոպացիներին, իսկ վերջում «մեկ պարբերությամբ» հավելում են, որ եվրոպացիներն իրենց հետ հիմնականում համամիտ էին:
Այս հանդիպմամբ հնարավորություն ունեմ նաև տեղեկանալ իմ լավ բարեկամից և ընկերոջից ՝ Սերժից, այն զարգացումների մասին, որոնք կան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի շուրջ: Ես վերահաստատեցի մեր աջակցությունը հիմնահարցի լուծմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով, երկխոսությամբ և զերծ ուժի կիրառումից: Կիպրոսը ողջունում է այն ջանքերը, որ ներդնում է Հայաստանը, որպեսզի խաղաղ ճանապարհով կարգավորվի այդ հարցը:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռների հերթական խմբաքանակն է դուրս եկել Լաթաքիայի «Խմեյմիմ» օդանավակայանից, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մարտի 15-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ:
Հայ և կիպրացի ժողովուրդների ընդհանուր պատմությունն ու կապերը ոգեշնչման աղբյուր են մեր միջպետական համագործակցության զարգացման և ընդլայնման համար: Գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր քաղաքական երկխոսությունը, հատկապես վերջին տարիներին, կայուն զարգացում է ապրում:
Գլենդելը դարձել է ԱՄՆ առաջին քաղաքը, որտեղ բոլոր դպրոցները ապրիլի 24-ին փակ կլինեն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից հայտնում են, որ Գլենդելի համայնքային դպրոցական խորհուրդը որոշում է կայացրել ապրիլի 24-ը հռչակել «Հայոց ցեղաս պանության հիշատակության օր»:
Մարտի 14-ին Նոյեմբերյանի սահմանագոտում հրազենային վիրավորումից մահացել է ժամկետային զինծառայող, Էջմիածին քաղաքի բնակիչ Կամո Մարտիրոսյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16 -ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:
Մարտի 17-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է 0…-2 աստիճան, մարտի 18-ին և 19-ին -2…-3, գետնի մակերևութին՝ -4…-5 աստիճան ցուրտ:
Մարտի 16-ին, ժամը 04.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Անտառային փողոցի մոտակայքում, ճանապարհահատվածը փլվել է (մոտ 1 քմ), ինչի հետևանքով երթևեկությունը խափանվել է. անհրաժեշտ է օգնություն:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես հրապարակել է Անկարայի վերջին ահաբեկչությունն իրականացրած անձի ինքնությունը: Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ահաբեկչությունն իրականացրել է 1992 թվականին ծնված, Կարսի գրանցում ուն եցող Սեհեր Չաղլա Դեմիրը:
Սիրիայում ՌԴ օդա-տիեզերական ուժերի գործողությունների դադարեցման որոշումը չի կայացվել ինչ-որ մեկին դուր գալու համար: Այս մասին, ըստ «Նովոստի» գործակալության՝ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Քերին ակնկալում է, որ այցի ընթացքում իրեն կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՀՅԴ նորաթուխ պատգամավոր Կարեն Շահմուրադյանին թերևս դուր չի եկել օրենսդիր աշխատանքը, նա արդեն երկու օր է՝ ժամը 12:00-ի գրանցումից հետո խրամատը վազքով լքողներից առաջ է «թռնում» դահլիճից։ Ընդհանրապես, ՀՀԿ-ի հետ կոալիցիայից հետո ՀՅԴ-ական պատգամավորները երկար չեն մնում Աժ դահլիճում։
Երեկ տեղեկացանք, որ ԲՀԿ գործարար պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը, հիշեցնենք, ղեկավարում է ԲՀԿ թևերից մեկը և պատերազմ էր հայտարարել կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանին, հեռացվելու է կուսակցությունից։
Երևանում ձեռք բերվելիք բնակարանի գնի առավելագույն սահմանաչափը 16 միլիոն դրամից բարձրացվելու է 25 միլիոնի:
ՌԴ մշակույթի նախարարության ներդրումային քաղաքականության և գույքի կառավարման բաժնի փոխտնօրեն Վադիմ Մուրադյանը հերքել է իր ձերբակալության մասին ԶԼՄ-ների տեղեկատվությունը: «Ողջ եմ, առողջ, նստած աշխատում եմ, ոչ ոք ինձ չի ձերբակալել»,- «Ռիա-նովոստիի» հետ զրույցում ասել է Մուրադյանը:
Մարտի 13-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Վարդենիս-Երեւան ավտոճանապարհին: Քաղաքում մեծ ճանաչում ունեցող Խչեյանները եւ ԵԿՄ Վարդենիսի մասնաճյուղի անդամները փակել էին Վարդենիս-Երեւան ավտոճանապարհը՝ խոչընդոտելով երթեւեկությանը, քանի որ երթուղին սպասարկող, այսպես կոչված, գծի տիրոջ՝ հայտնի Ֆառի՝ Արթուր Սարգսյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել Վարդենիսում հայտնի ազատամարտիկ Հեբոյի որդուն՝ Արման Խչեյանին:
Google-ի նոր ձայնային ալգորիթմը, որն աշխատում է առանց Համացանցին միանալու, փորձարկումների ընթացքում յոթ անգամ ավելի արագ էԷ գործել իր առցանց տարբերակից: Այդ մասին գրել է 9to5Google-ը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թ. մարտի 16-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը Փարիզի Plaza Athռnռe հյուրանոցում բացել է Dior Institute գեղեցկության ինստիտուտը: Այդ մասին ասված է մարտի 15-ի մամուլի տեղեկագրում: Այցելուներին կմատուցվեն կոսմետոլոգիական ծառայություններ:
Գարիկ Մարությանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1997թ. մինչև 2014թ. դեկտեմբերի 29-ը զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը, 2015թ. հուլիս ամսի սկզբներից, համացանցի «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում հանդես գալով «M.G.X» կայք-էջով, այդ սոցիալական ցանցով շփման ընթացքում ծանոթացել է «Vazgen Kirakosyan» տվյալներով հանդես եկող օգտատիրոջ հետ և ընկել Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը ու «Vazgen Kirakosyan» տվյալներով հանդես եկող այդ հետախուզական ծառայությունների աշխատակցին հաղորդագրություններով փոխանցել իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել ՀՀ Զինված ուժերը վարկաբեկելու նպատակով:
Չինաստանի Շենչժեն քաղաքի իշխանությունները պլանավորում են կառուցել աշխարհում խոշորագույն էլեկտրակայանը, որը կաշխատի թափոնների այրման հաշվին: Այդ մասին գրել է «Ժենմին ժիբաո» թերթը՝ տեղեկացնելով, որ քաղաքում կկառուցվեն երեք այդպիսի էլեկտրակայաններ, որոնցից մեկը կդառնա աշխարհում խոշորագույնը. այն կկարողանա օրական վերամշակել 5 հազար տոննա աղբ:
Ջուրը եռացրեք և լցրեք մանր կտրատած համեմի վրա, ծածկեք տարան և թողեք թրմվի 3-5 րոպե:
Հարևանությամբ ապրում են 2 տարբեր ընտանիքներ:
Ս. Մկրտությանն անմիջապես հաջորդող Ս. Դրոշմի խորհրդի վերջում քահանան օրհնում է խաչով նարոտը, որը կարմիր և սպիտակ թելերից է հյուսված: Այլ գույնի թել նարոտի մեջ չի գործածվում: