Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում. գործի են դրվել միկրոֆոնները

Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը մարտի 16-ին սկսվել է հայտարարություններով եւ պատգամավորների ծեծկռտուքով: Այդ մասին հայտնել է Հանրային հեռարձակողի Երկրորդ ալիքը:

Ինտիմ կյանքի մասին տեսակադրերի տարածման վերաբերյալ «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության ներկայացուցիչ Գիորգի Բարամիձեի առաջին հայտարարությունից անմիջապես հետո նիստերի դահլիճի հետին շարքերում խոսքակռիվ է սկսվել կառավարող կոալիցիայից պատգամավորներ Օմար Նիշնիանիձեի ու Կառլո Կոպալիանիի եւ «Ազգային շարժումից» պատգամավոր Միխայիլ Մաճավարիանիի միջեւ:

Մի քանի րոպե անց լեզվակռիվը վերաճել է ծեծկռտուքի: Կառլո Կոպալիանին խլել է միկրոֆոնը եւ դրանով սկսել է խփել Մաճավարիանիին: Վրա են հասել գործընկերները եւ բաժանել կռվողներին:

Ներկայում խորհրդարանի նիստը շարունակվում է սովորական ռեժիմով, հաղորդել է Sputnik-ը:

https://www.youtube.com/watch?time_continue=1&v=Br9-DovmZ_M

Տեսանյութեր

Լրահոս