
Օբլակը դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին դարպասապահը, ով 2 անգամ անընդմեջ հաղթում է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկո» – «ՊՍՎ» պատասխան խաղում տանտերերը հաղթեցին հետխաղյա 11-մետրանոցներով (0:0, 8:7):
Հյուրերից կիսապաշտպան Լուսիանո Նարսինխը չիրացրեց 11-մետրանոցը` հարվածելով դարպասաձողին:
Այսպիսով Յան Օբլակը դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին դարպասապահը, ով 2 անգամ անընդմեջ հաղթում է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարը:
Նախորդ մրցաշրջանում 1/8 եզրափակչում մադրիդցիները հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էին «Բայերին» (3:2):
Պատրաստեց Անի Գաբուզյանը