ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է քաղաքացուն՝ Ն.Մկրտչյանին, ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը գտնում է, որ «Բավարիան» ուժեղ է իր թիմից:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սննդի պահեստարանից գողություն կատարած անձի ինքնությունը։
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հերթական տուրում:
Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում, երկու սենյականոց բնակարանում, իր բազմանդամ ընտանիքի հետ ապրող Մուհամեդ Ֆարիսին այդ թաղամասում ոչ բոլորն էլ ճանաչում:
Հայաստանի զարգացման հիմնադրամը տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին, ֆիզիկական անձանց, որոնք ունեն ներդրումային եւ գործարար ծրագրեր, առաջարկում է դրանք ներկայացնել հիմնադրամ՝ տեղական եւ օտարերկրյա հնարավոր ներդրողներին ներկայացնելու ու ներդումների ներգրավման նպատակով։
Երեկոյի գլխավոր հյուրը կդառնա Ալա Պուգաչովան, որը կժամանի իր ամբողջ ընտանիքով՝ ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի եւ երեխաների՝ Լիզայի եւ Գարրի հետ: «Ինձ համար թանկագին բոլոր մարդիկ կնստեն պարտերի առաջին շարքում»,- ասել է Ֆիլիպ Կիրկորովը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կիպրոսի համալսարան` հանդիպում ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Հանրապետության Նախագահը համալսարանականների առջև հանդես է եկել ելույթով և պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Մինչ այդ, ՀՀ Նախագահին ուղղված ողջույնի խոսքով հանդես են եկել համալսարանի ռեկտոր Կոստանդինոս Խրիստոֆիդեսը և Կիպրոսի ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարտկես Մահդեսյանը:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» դեմ կայանալիք պատասխան խաղի մասին (առաջին խաղ` 0:2):
Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտ 15-ին կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ:
Եթե նկատել եք, որ ձեր դեմքի մաշկի վրա ի հայտ են եկել մանր կնճիռներ, ապա makataka կայքի առաջարկած քսուքը ձեզ համար է: Այս քսուքը կհարթեցնի անգամ ամենախնդրահարույց մաշկը: Քսուքն ամբողջովին բնական բաղադրիչներից է կազմված, չափազանց հեշտ է պատրաստվում և մեկ շաբաթում հարթեցնում է կնճիռները:
Ապրիլի 2-ին տեղի կունենա կատալոնական «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» սպասվող խաղը: Հայտնի է, թե ով է սպասարկելու Եվրոպայի ամենասպասված խաղերից մեկը: Խաղը կսպասարկի Ալեխանդրո Հեռնանդեսը:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 2015թ. դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական հանրաքվեի ընթացքում ուրիշի փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող հանձնաժողովի կին անդամը մեղավոր է ճանաչվել: Վ. Աթեյանի նկատմամբ պատիժ է նշանակվել 500 հարյուր հազար դրամ:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը մարտի 15-ին հյուրընկալել է Կանադայում ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին և հանքարդյունաբերության ոլորտին նվիրված հայ-կանադական գործարար համաժողովի շրջանակներում Հայաստանում գտնվող կանադական ընկերությունների ներկայացուցիչներին։
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում վիճաբանություն տեղի է ունեցել Ն. Փաշինյանի և Առաքել Մովսիսյանի միջև:
«Ես ողջունում եմ յուրաքանչյուր անձի, որը կորոշի կուսակցություն բացել, այդ թվում նաև՝ Վարդան Օսկանյանին»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայող Ա. Թ.-ն հայտնել է, որ 2016 թվականի փետրվարի 16-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս նկատել է քաղաքացու, ով փողոցում աղմկել և հայհոյանքներ է հնչեցրել, ինքը մոտեցել է քաղաքացուն և պահանջել դադարեցնել խախտել հասարակական կարգը, սակայն վերջինս չի ենթարկվել իր օրինական պահանջին:
«Նման փաստ չունեք դուք, և մի մտածեք ինձ համար, շատ շնորհակալ եմ, որ մտահոգվում եք, բայց մի մտահոգվեք»:
«Ընտրական օրենսգրքի վրա կառավարության երկու անդամներ՝ Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյանն ակտիվ աշխատում են, և մեր նպատակն է, որպեսզի օրենսգրքի շուրջ կարողանանք ապահովել կոնսոլիդացիա: Եվ մեր ցանկությունն է, որ այդ օրենսգիրքը լինի որքան հնարավոր է թափանցիկ»,- նշեց Հ. Աբրահամյանը:
Վարդգես Գասպարիի բացակայությամբ նրա գործով մեղադրողն այսօր միջնորդեց նրան դատապարտել 400 հազար դրամ տուգանքի: Մեղադրողն ասաց, որ Վարդգես Գասպարիի արարքները հիմնավորվել են վկաների ցուցմունքներով, վարչական դատարանում նիստի ձայնագրությամբ: Մեղադրողն ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ չարձանագրեց:
ՀՀ կառավարությունում փոփոխություններ միշտ էլ լինելու են, սակայն դրանք կլինեն ժամանակին ու ճիշտ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Մենք շարունակելու ենք իրականացնել օպտիմալացում: Այսինքն, հաստիքների, մեքենաների կրճատում: Հիմա պատկան մարմինները զբաղվում են այդ գործով»:
Դեսպան Միլսը պետք է գնահատանքի արժանանա ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների բարելավմանն ուղղված իր ջանքերի համար: Սակայն, Վաշինգտոնում նրա վերադասները պետք է գիտակցեն, որ նրա լավ աշխատանքը վարկաբեկվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց խայտառակ բառախաղերով…
ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը մարտի 16-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսի հետ: Խոսելով համակարգում գրանցված առաջընթացի մասին` միաժամանակ ՊԵԿ նախագահն ընդգծել է շարունակական զարգացման անհրաժեշտությունը և շեշտել այդ հարցում ԱՄՀ աջակցության կարևորությունը. «Հարկային ու մաքսային համակարգերն այն ոլորտներն են, որոնք նորագույն մոտեցումների տեղայնացմամբ պետք է ժամանակին համընթաց քայլեն` առկա հարցերին տալով հրատապ լուծումներ»:
Դիտարկմանը, թե կառավարությունը երկար ժամանակ բանակցեց գազի գնի շուրջ, սակայն՝ «ապարդյուն», ու այս ֆոնին՝ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա կարծես նպատակ ուներ շտկելու կառավարության «ապաշնորհ» բանակցությունները, վարչապետն այսպես արձագանքեց. «Խնդրում եմ՝ Ձեր գնահատականների մեջ լինել կոռեկտ: Մենք թիմ ենք և աշխատում ենք ի շահ մեր Հանրապետության և ի շահ մեր ժողովրդի: Եթե Նախագահն աշխատում է, օգնում է, դա չի նշանակում, որ ապաշնորհ ենք»:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն օրերս բացահայտել են կեղծ և առանց ակցիզային դրոշմապիտակի կոնյակ իրացնելու դեպք:
168.am-ի հարցին՝ կարծիքներ կան, որ ռուսական ուժերի դուրսբերումից հետո Թուրքիան և Սաուդյան Արաբիան էլ ավելի կակտիվանան Սիրիայում, բանախոսներն ի՞նչ կասեն այս մասով, Սարգիս Գրիգորյանը պատասխանեց. «Ես նույնպես մտավախություն ունեմ, որ նրանք կակտիվանան հատկապես այն հատվածներում, որոնք որ ավելի մոտ են Թուրքիայի հետ սահմանին: Մենք գիտենք նաև, որ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի որոշ ինքնաթիռներ իրականացնում էին օդային հարվածներ, այսինքն՝ այս հատվածում նման ակտիվություն հնարավոր է, որ լինի»:
82 տարեկանում կյանքից հեռացել է դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գորժիչ Վիլեն Վարդգեսի Չարչօղլյանը: Այս մասին տեղեկացնում են Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ապրիլի 7-ին Հայաստան է ժամանելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Նոր տվյալները վկայում են այն մասին, որ ԴԱԻՇ-ը վերջին 14 ամսում կորցրել է վերահսկողությունը Սիրիայում ու Իրաքում գրաված տարածքների 22%-ը, հայտնում է BBC-ն:
Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի գնի հետ կապված այս պահին վերջնական որոշում չկա, սակայն բանակցությունները շարունակվում են: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: