«Մենք երկու անգամ 1/8 եզրափակչում խաղացել ենք «Բարսելոնայի» դեմ, և դա նորմալ չէ». Մանուել Պելեգրինի
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Կիևի «Դինամոյի» դեմ անցկացրած պատասխան խաղը (0:0, առաջին խաղը` 3:1):
«Դա տակտիկական խաղ էր: Մենք ռիսկի չէինք գնում և ուղղակի ցանկանում էինք դուրս գալ հաջորդ փուլ: Նրանք շատ հանգիստ էին խաղում:
Մեզ համար կարևոր էր պահել գնդակը և թույլ չտալ «Դինամոյին» պահեր ստեղծել: Նրանք մինչև խաղը գիտեին, որ իրենց հարկավոր է 3 գնդակ խփել:
Քառորդ եզրափակիչը շատ կարևոր ձեռքբերում է ակումբի համար: Մինչ այս մենք չէինք կարողանում դա անել, մեր բախտը չէր բերում: Մենք 2 անգամ 1/8 եզրափակչում խաղացել ենք «Բարսելոնայի» դեմ, և դա նորմալ չէ: Այդ թիմը շարունակում է աճել և զարգանալ»,- ասել է Պելեգրինին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը