Ցուցահանդեսում հատուկ ուշադրություն են դարձրել այն կոստյումներին, որոնք դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը 1963 թվականին կրել է «Կլեոպատրա» ֆիլմի նկարահանումների ժամանակ:
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան դժգոհ է թիմի ավագ Նեյմարից: Դունգային դուր չի գալիս, որ Նեյմարը ներքաշված է դատական գործընթացների մեջ:
Պատիճավոր, կլպված գետնանուշերն ընկղմված են սննդային ֆերմենտների մեջ, որոնք 90-100 %-ով իջեցնում են 2 հիմնական ալերգենները: Մշակված գետնանուշները կարելի է ուտել կամ աղալ` ստանալով ալյուր, որոնցից կարելի է պատրաստել նաև այլ արտադրանքներ: Գործընթացը չի ազդում գետնանուշի չափի կամ պիտանելիության ժամկետի վրա, ոչ էլ նեխման կամ գունափոխման պատճառ է հանդիսանում:
Յուրաքանչյուր իրավիճակում դուք պետք է գնահատեք այն, ինչ կարող եք կորցնել: Պետք է կարողանաք ընդունել, որ դուք ճիշտ չեք:
Ոմանք օկուլտային գիտություններին և սպիրիտիզմին վերաբերվում են՝ ինչպես զվարճանքի, իսկ ոմանք այդ զբաղմունքից բացահայտ զգուշանում են: Բայց կան նաև այնպիսիք, որոնք ֆանատիկորեն տարվում են օկուլտիզմով:
Նախաճաշին խմեք հյութերից, մի մոռացեք ավելացնել առողջ ճարպեր, որոնք ձեր կոկտեյլներն ավելի հագեցնող կդարձնեն: Նուշը, կտավատի սերմերը և ընկուզեղենի այլ տեսակները հիանալի տարբերակ են: Ստորև ներկայացնում ենք կոկտեյլների մի քանի տեսակներ.
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի (ԿՀԻԿ) միջև 2012թ. և 2013թ. կնքվել էր ընդհանուր 80 մլն 794.1 հազար դրամի պայմանագիր, իսկ 2014թ. կնքվել է 64 մլն 318 հազար դրամ ընդհանուր գումարով նվիրաբերության պայմանագիր:
Մեկ ֆրանսիացի ու բրիտանացի են կալանավորվել Պերուի հնագույն Մաչու-Պիկչու քաղաքի ավերակների ֆոնին վրա մերկ լուսանկարվելու համար, հայտնում է The Independent-ը:
Փարիզում ավարտվել է Օլիվյե Ռուստենի նոր հավաքածուի ցուցադրությունը՝ արված Balmain նորաձևության տան համար: Միջոցառման հյուրերի թվում են եղել Ելենա Պերմինովան, Քրիս Ջենները, Քանյե Ուեսթը, Օլիվիա Պալերմոն, Քրիստինա Բազանն ու այլք:
Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը և նախկին սուպերմոդել Ջերրի Հոլլն ամուսնացել են շաբաթ օրը, Լոնդոնի St Bride’s Church եկեղեցում:
Ինչպես հաղորդում է բրիտանական The Sun պարբերականը, Մայքլ Ջեքսոնի 15-ամյա դուստրը` Փերիս Ջեքսոնը փորձել է ինքնասպան լինել, երբ պարզել է, որ փոփ-արքան իր կենսաբանական հայրը չէ:
«Բարսելոնայի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսն 9 պաշտոնական խաղ բաց թողնելուց հետո կրկին ընդգրկվել է Ուրուգվայի հավաքականի հայտացուցակում: Սուարեսը որակազրկվել էր 9 պաշտոնական խաղով և այս ընթացքում մասնակցել է միայն 3 ընկերական խաղերի:
«Կադրերի բաժին N 168»-ում այս շաբաթ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոառաջարկն է: Սիրով ներկայացնում ենք իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Երիտասարդություն» (Paolo Sorrentino, «La giovinezza») հայտնի դրաման՝ նկարահանված բոլորովին վերջերս՝ 2015-ին, Իտալիայում, որը, ինչպես «168 Ժամի» հետ զրույցում նշեց Մաեստրո Մանսուրյանը՝ հասցրել է նայել արդեն երևի 7-րդ անգամ:
Սերգեյ Լազարևը ներկայացրել է You are the only one երգը, որով հանդես է գալու «Եվրատեսիլի» ժամանակ:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ շատ դժվար է աշխատել այս պաշտոնում: Սակայն ֆրանսիացի մասնագետը հաստատապես մտադիր է հասնել հաջողությունների «սերուցքայինների» հետ:
Հարավային Աֆրիկայի զբոսաշրջիկներն ականատես են դարձել գոմեշների վրա առյուծների որսի տեսարանի: Առյուծները գրոհել են գոմեշին՝ փաստացի զբոսաշրջիկների ավտոմեքենայից մի քանի մետր հեռավորության վրա, հայտնում է The Daily Mail-ը:
Փետրվարից մեծ թափ առած Ադրբեջան-Ռուսաստան բարձր մակարդակի բանակցությունները դեռ շարունակվում են։ Փետրվարի 25-ին և 27-ին Պուտին-Ալիև հեռախոսազրույցներին հաջորդեցին ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների այցերն Ադրբեջան։
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կայանալիք խաղի սպասումներով:
Հայաստանում 30 օր անազատության մեջ գտնված, ապա ազատ արձակված բահրեյնցի ակտիվիստ Ռադհի Ֆադհել Աբբաս Ահմեդ Ալիի փաստաբանը ստացել է իրավապահ մարմիններին ուղարկված դիմումների պատասխանը:
Մարտի 5-ին, ժամը 18.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկին-Փարպեցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կես միլիոնի գողությունը բացահայտվեց:
Ամերիկացի գրող Փեթ Կոնրոյը, ով առավել հայտնի է՝ որպես «Մակընթացությունների արքայազն» վեպի հեղինակ, մահացել է կյանքի 71-րդ տարում, հայտնում է Associated Press-ը:
«Ջախջախիչ պարտությունն առաջին շրջանում մեզ դարձրեց այնպիսին, ինչպիսին մենք հիմա կանք, և մենք ուրախ ենք դրա համար»:
Զբոսաշրջության հայկական ընկերակցության նախագահ, հյուրընկալության և զբոսաշրջության փորձագետ Արթուր Ոսկանյանը 168.am-ի հետ զրույցում զբոսաշրջության ծավալների նվազումը մի քանի գործոնով պայմանավորեց. «Առաջինը ռուսական ռուբլու փոխարժեքի անկայունությունն է, որի պատճառով տուրֆիրմաները վնասներ կրեցին, կամ գոնե ակնկալվող շահույթը չստացան, դոլարային դաշտ անցան, բայց դա թանկ էր ստացվում ռուսների համար»:
«Մանչեսթեր Սիթիի» ապագա մարզիչը հերքում է, որ ցանկանում է իր հետ տանել Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահին:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մեկ անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ:
Բաղադրիչները, որոնք ներառված են այս ըմպելիքի մեջ, խիստ առողջարար մթերքներ են, որոնք դրական ազդեցություն ունեն օրգանիզմի վրա:
Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ մարտի 5-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Կենտրոնական պաշտպանական շրջանի մոտոհրաձգային գունդ եւ ծաղկեպսակ դրել սպարապետի հուշարձանին:
Գյումրիում այսօր բազմաթիվ անօթևան ընտանիքներ կան ու շատ հնարավոր է, որ վերջիններիս թիվն ավելանա: Խնդիրն այն է, որ Գյումրու մի շարք վթարային շենքերում ապրելն այլևս անհնար է:
Այնուամենայնիվ, հանդիպումը բացառություն եղավ Բրոդսկու համար, այն ավարտվեց առանց ծեծ ու ջարդի, և նույնիսկ՝ ընդհակառակը… Երկու մեծանուն արվեստագետների 1972թ. հիշարժան հանդիպման մասին մանրամասներ ստանալու նպատակով օրերս 168.am-ը հեռախոսազրույց ունեցավ Կանադայում բնակվող քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հետ: