Բաժիններ՝

Լուիս Սուարեսն Ուրուգվայի հայտացուցակում է

«Բարսելոնայի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսն 9 պաշտոնական խաղ բաց թողնելուց հետո կրկին ընդգրկվել է Ուրուգվայի հավաքականի հայտացուցակում: Սուարեսը որակազրկվել էր 9 պաշտոնական խաղով և այս ընթացքում մասնակցել է միայն 3 ընկերական խաղերի:

Որակազրկման պատճառը հայտնի միջադեպն էր, երբ Լուիս Սուարեսն ԱԱ 2014-ի Իտալիայի դեմ խաղի ժամանակ կծել էր մրցակցի պաշտպան Ջորջիո Կիելինիին:

Ուրուգվայն Աշխարհի առաջնության որակավորման փուլում կհանդիպի Պերուի հավաքականի հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս