«Նեյմարի հավաքական գալուն պես՝ խնդիրները սկսվում են».Դունգա
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան դժգոհ է թիմի ավագ Նեյմարից: Դունգային դուր չի գալիս, որ Նեյմարը ներքաշված է դատական գործընթացների մեջ:
Հիշեցնենք, որ Նեյմարը մեղադրվում է հարկերից խուսափելու համար: Նրա ունեցվածքի մի մասի վրա այժմ արգելք է դրված:
«Նեյմարը պատասխանատու է շատ բաներում, այնպես, ինչպես Պելեն, Զիկոն, Ֆալկաոն: Նեյմարը չափազանց փորձառու է՝ չնայած երիտասարդ տարիքին:
Ինձ չի թվում, որ այս խնդիրները հիմա պատահական են: Նեյմարի հավաքական գալուն պես՝ խնդիրները սկսվում են:
Չեմ ուզում խառնվել, բայց ուզում եմ, որ բոլոր խաղացողները ժամանեն թիմ, երբ նրանց մոտ ամեն ինչ կարգին է»:
Սիրարփի Աղաբաբյան