Բաժիններ՝

Միլիարդատեր Ռուպերտ Մերդոկը ամուսնացել է նախկին սուպերմոդել Ջերրի Հոլլի հետ

Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը և նախկին սուպերմոդել Ջերրի Հոլլն ամուսնացել են շաբաթ օրը, Լոնդոնի St Bride’s Church եկեղեցում:

84-ամյա փեսացուն հարսանյաց արարողության ժամանակ կրել է մուգ կապույտ կոստյում, իսկ 59-ամյա հարսնացուն` բաց երկնագույն զգեստ, հաղորդում է РИА Новости-ն:

Ջերրիի ձեռքերում եղել է սպիտակ ծաղիկներով փունջ: Խորանի մոտ նրան ուղեկցել է ավագ որդին` Ջեյմսը, իսկ դուստրերը` Մեյը և Լիզին եղել են «հարսնացուի ընկերուհիները»:
Արարողությանը ներկա են եղել Մերդոկի 6 և Հոլլիի 4 երեխաները:

Մերդոկը News Corporation մեդիա հոլդինգի հիմնադիրն է, որի կազմի մեջ են մտնում Wall Street Journal-ը, Times-ը, Sun-ը և New York Post-ը: Բացի այդ, միլիարդատեր Ռուպերտին է պատկանում Fox New հեռուստաալիքը և 20th Century Fox կինոընկերությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս