Բաժիններ՝

««Ռեալի» մարզչի աշխատանքը մի փոքր ծերացնում է, բայց ես գոհ եմ». Զինեդին Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ շատ դժվար է աշխատել այս պաշտոնում: Սակայն ֆրանսիացի մասնագետը հաստատապես մտադիր է հասնել հաջողությունների «սերուցքայինների» հետ:

«Իհարկե, այս աշխատանքը մի քիչ ծերացնում է, բայց ես շատ գոհ եմ նրանից, ինչ անում եմ: Սթրեսն այդքան էլ մեծ չէ: Երբ այդպիսի հնարավորություն են ընձեռում, գիտես, թե քեզ ինչ է սպասվում: Գլխավորը` լինել վստահ սեփական ուժերի վրա: Իսկ եթե մի փոքր սթրեսի եմ ենթարկվում, ապա հանգստանում եմ ընտանիքիս հետ և հաջորդ օրը վերադառնում եմ՝ լիցքավորված էներգիայով: Մենք ուզում ենք, որպեսզի երկրպագուներն աջակցեն մեզ: Մեզ հարկավոր է նրանց սերը»,- Զիդանի խոսքերն է մեջբերում AS-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս