Գիտնականները ոչ ալերգիկ գետնանուշ են ստեղծել
Ըստ washingtonpost-ի՝ գիտնականները ստեղծել են ոչ ալերգիկ գետնանուշ (арахис, китайские орехи)` լուծելով ալերգիայի հավանականության խնդիրը, որը տանջում է 2.8 միլիոն ամերիկացիների: Ձեռքբերումը խոստումնալից է նաև ցորենի և ընկույզի այլ տեսակների հանդեպ ալերգիաների հաղթահարման համար:
Դեռևս հայտնի չէ, թե երբ արտադրանքը հասանելի կլինի:
ԱՄՆ Գյուղդեպարտամենտն իր բլոգում տեղեկացրել է, որ Հյուսիսային Կարոլինայի A&T գյուղատնտեսական դպրոցի գիտնականները ֆերմենտների միջոցով հեռացրել են գետնանուշում առկա, ալերգիային նպաստող սպիտակուցների քանակը:
Պատիճավոր, կլպված գետնանուշերն ընկղմված են սննդային ֆերմենտների մեջ, որոնք 90-100 %-ով իջեցնում են 2 հիմնական ալերգենները: Մշակված գետնանուշները կարելի է ուտել կամ աղալ` ստանալով ալյուր, որոնցից կարելի է պատրաստել նաև այլ արտադրանքներ: Գործընթացը չի ազդում գետնանուշի չափի կամ պիտանելիության ժամկետի վրա, ոչ էլ նեխման կամ գունափոխման պատճառ է հանդիսանում:
Մշակումը նույնը չէ, ինչ գենետիկ փոխակերպումը, որը ներառում է մարդու կողմից օրգանիզմում ձեռքով նոր ԴՆԹ-ի ավելացումը:
ԱՄՆ-ի Գյուղդեպարտամենտը հաղորդում է, որ Հյուսիսային Կարոլինայի Chapel Hill բժշկական քոլեջի հետազոտողների արդյունքները հաստատվում են մարդու մաշկի վրա արված փորձարկումներով:
«Գետնանուշը բավականին շատ է օգտագործվում սննդամթերքի մեջ, և ալերգիկների համար դժվար է խուսափել պատահական ազդեցությունից»,- ասում է Ջիանբաե Յուն` Հյուսիսային Կարոլինայի A&T դպրոցի սննդի ոլորտի գիտաշխատողը:
Ծայրահեղ իրավիճակներում գետնանուշի ալերգիան կարող է առաջացնել շնչառության դժվարացում, ցածր արյան ճնշում, մաշկի ցան, բշտիկներ և նույնիսկ՝ մահ: Ծնողներից շատերը ծայրահեղ քայլերի են գնում՝ երեխաներին գետնանուշի հետ որևէ շփումից հեռու պահելու համար: Որոշ դպրոցներ արգելել են գետնանուշից պատրաստված սնունդը` անզգույշ ազդեցությունից խուսափելու համար:
ԱՄՆ Գյուղդեպարտամենտը հաղորդում է, որ Հյուսիսային Կարոլինայի A&T դպրոցը բացառիկ արտոնագրման պայմանագիր է ստորագրել Տորոնտոյում գործող Xemerge ընկերության հետ և փորձում է «մոտ ապագայում» հիպոալերգիկ գետնանուշի արտադրանք ստանալ:
«Սննդի և սննդամթերքի ոլորտում սա մեր տեսած լավագույն տեխնոլոգիաներից մեկն է»,- համալսարանի ինտերնետային կայքի հետ զրույցում ասել է Xemerge ընկերության գովազդի գծով աշխատակից Ջոնի Ռոդրիգեսը: Այն ստուգում է ամեն ինչ. գենետիկորեն անփոփոխ օրգանիզմը և արտոնագրված կլինիկական տվյալները ֆիզիկական հատկանիշներով չեն տարբերվում մյուսներից»:
Հետազոտությունն իրականացրել է ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Պարենի և մթերքի ազգային ինստիտուտը:
Նյութը հրապարակման պատրաստեց Էմմա Մանուկյանը