Առևտրի 10 կանոններ՝ վաճառքի գուրուից. Գրիգորի Իսաև
FinBuzz-ը ներկայացնում է ֆինանսական ոլորտում զանազան նախագծերով զբաղվող, Sberbank CIB-ի նախկին թրեյդեր Գրիգորի Իսաևի առանձնացրած՝ հաջողակ առևտրի 10 կանոնները:
1. Վերահսկեք ռիսկերը:
Յուրաքանչյուր իրավիճակում դուք պետք է գնահատեք այն, ինչ կարող եք կորցնել: Պետք է կարողանաք ընդունել, որ դուք ճիշտ չեք:
2. Միշտ հիշեք առաջին կանոնը:
3. Զերծ մնացեք իմպուլսիվ գործարքներից:
Ամենավատ սխալները լինում են այն ժամանակ, երբ մարդիկ ձանձրանում են, և սկսվում է առևտուրը հաճույքի համար: Սա բարդ է անելը, բաց, որպես տարբերակ, կարելի է ունենալ փոքր, խաղարկային հաշիվ նման առևտրի համար:
4. Քիչ հետևեք գներին:
Անընդհատ համակարգչի էկրանին նայելը պատճառ է դառնում նյարդային համակարգի խանգարման և լրացուցիչ սթրեսի:
5. Կառուցեք աշխատանքային ձեր պլանը:
Կարևոր չէ, թե ինչ մեթոդների հիման վրա եք իրականացնում առևտուրը: Դուք պետք է ունենաք աշխատանքի մեթոդ, որը պետք է կառուցված լինի այն բաների վրա, որոնք կարևոր են:
6. Կարդացեք կանոնները:
Մինչև ինչ-որ բան վաճառել սկսելը, դուք պետք է հասկանաք, թե ինչպես է աշխատում այս կամ այն գործիքը: Այդպես դուք չեք հայտնի այն թրեյդների կարգավիճակում, ովքեր մտածում են, թե կնքում են առանց ռիսկերի գործարք, սակայն հաջորդ օրը կորցնում են ամեն ինչ:
7. Ոչ ոքի մի լսեք և ամեն ինչ ստուգեք:
Շուկայում չկան գուրուներ, կամ մարդիկ, ովքեր անվճար կպատմեն ձեզ՝ որտեղ է փողերով լեցուն բնակարանի բանալին: Կամ ամեն ինչ ինքներդ եք անում, կամ հանձնում եք եկամուտը ֆոնդին:
8. Վերահսկեք ծախսերը:
Բիզեսում ձեր խնդիրը շատ վաստակելն ու քիչ կորցնելն է: Երկրորդը վերահսկելն ավելի հեշտ է, քան առաջինը:
9. Գումար պետք է վաստակել ոչ թե այն ժամանակ, երբ պետք է, այլ՝ երբ կա դրա հնարավորությունը:
Նորեկներին հատուկ է այն միտքը, թե իրենք պետք է վաստակեն ստաբիլ գումար, ցանկալի է՝ ամեն օր և կոնկրետ չափի: Այդպես չի լինում: Հմուտ մարդն այս ոլորտում հաջող պահին կարող է սպասել օրերով և շաբաթներով:
10. Մի տարվեք խաղերով:
Հին ասացվածքն այն մասին, որ հայրը երեխային ծեծում էր ոչ թե՝ խաղալու, այլ՝ խաղով տարվելու համար, միշտ կմնա արդիական:
Սիրարփի Աղաբաբյան