Բաժիններ՝

«Հուսով եմ, որ Մանուել Նոյերը կմնա «Բավարիայում» մինչև կարիերայի ավարտը». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» ապագա մարզիչը հերքում է, որ ցանկանում է իր հետ տանել Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահին:

Գվարդիոլան համառորեն պնդում է, որ Նոյերը Մյունխենի սեփականությունն է:

«Եթե նա ցանկանա, ապա կարող է լինել «Բավարիայի» դարպասապահը մոտակա 5, 6, 7, 8 կամ 9 մրցաշրջաններում: Հուսով եմ, նա կավարտի կարիերան այստեղ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Ավելի վաղ Daily Mirror պարբերականում ինֆորմացիա էր ի հայտ եկել, որ Պեպ Գվարդիոլան ցանկանում է Մանուել Նոյերին տեսնել «Մանչեսթեր Սիթիի» կազմում, քանի որ կասկածում է Ջո Հարթի ընդունակությունների վրա:

Մանուել Նոյերը «Շալկե-04»-ից «Բավարիա» է տեղափոխվել 2011թ.՝ 30 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031