Փարիզի նորաձևության շաբաթը. Քարդաշյան ընտանիքը՝ Balmain-ի աշուն-ձմեռ 2016-2017 հավաքածուի ցուցադրության ժամանակ
Փարիզում ավարտվել է Օլիվյե Ռուստենի նոր հավաքածուի ցուցադրությունը՝ արված Balmain նորաձևության տան համար: Միջոցառման հյուրերի թվում են եղել Ելենա Պերմինովան, Քրիս Ջենները, Քանյե Ուեսթը, Օլիվիա Պալերմոն, Քրիստինա Բազանն ու այլք:
Ռուսթենի նոր շարքը արդեն կարելի է բնորոշել՝ որպես Քիմ Քարդաշյանի համար ստեղծված զգեստների հավաքածու: Դիզայները չի էլ ընդդիմանում նման ձևակերպման համար ու հաճույքով կյանքի է կոչում:
Նոր հավաքածուն ներկայացնելու պատիվն ընձեռվել է Քենդալ Ջեններին, ով այդ պատվավոր դերի համար 1 երեկոյով հրաժարվել էր մազերի ավանդական գույնից՝ դառնալով սկանդալային շիկահեր: Ցուցադրությանը մասնակցել են Ջիջի Հադիդը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, Կալռի Կլոսը, Սաշա Լուսը, Լինդսի Վիքսոնը, Ջորդան Դանը ու պոդիումի այլ աստղեր: