««Բորուսիայի» հետ դիմակայությունը գովազդ է ամբողջ գերմանական ֆուտբոլի համար». Պեպ Գվարդիոլա
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կայանալիք խաղի սպասումներով:
«Մեր մոտեցումն է՝ վերցնել գնդակը և ֆուտբոլ խաղալ: Կարծում եմ, որ խաղը տեսարժան կլինի:
Այս դիմակայությունը գովազդ է ամբողջ գերմանական ֆուտբոլի համար: Բայց կայանալիք խաղը չի լուծում չեմպիոնության ճակատագիրը, դա խաղ է ընդամենը այդ նույն 3 միավորների համար:
«Մայնցից» կրած պարտությունը հիշեցրեց թիմին, որ մենք իդեալական չենք: Այդպիսի խաղերն անհրաժեշտ են լինում թույլ կողմերը տեսնելու համար»,- ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ «Բորուսիա» – «Բավարիա» խաղը տեղի կունենա այսօր` մարտի 5-ին, ժամը 21:30-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը