Բաժիններ՝

6 հանրահայտ անձինք, ովքեր ֆանատիկորեն տարված են եղել օկուլտիզմով

Ոմանք օկուլտային գիտություններին և սպիրիտիզմին վերաբերվում են՝ ինչպես զվարճանքի, իսկ ոմանք այդ զբաղմունքից բացահայտ զգուշանում են: Բայց կան նաև այնպիսիք, որոնք ֆանատիկորեն տարվում են օկուլտիզմով:

1. Դեյվիդ Բոուի

Դեյվիդ Բոուին իր սերնդի մեծագույն երաժիշտներից մեկն էր, ուներ բավականին բազմազան հետաքրքրություններ: Երկար ժամանակ կոկաին օգտագործելու պատճառով արտիստի մոտ զարգանում է փսիխոզ: Հենց այդ ժամանակ Բոուին սկսում է կարդալ օկուլտիզմի մասին և լրջորեն հավատում է, որ վհուկները փորձում են գողանալ իր սերմնահեղուկը, որպեսզի երեխա բեղմնավորեն, ում էլ հետո պետք է զոհաբերեն: 1_640x420

2. Էլվիս Փրեսլի

Էլվիսի նախկին կնոջ` Պրիսցիլա Փրեսլիի խոսքերով, Էլվիսը բառացիորեն տարված է եղել օկուլտիզմով, չնայած երկրպագուները նրան գիտեին՝ որպես իսկական քրիստոնյա: Պրիսցիլան պնդում է, որ երգիչն անընդհատ փնտրում էր նոր միջոցներ «գիտակցության բարձրագույն մակարդակների» վրա դուրս գալու համար: Իհարկե, մի քանի տարի հետո այդ տարվածությունից նա կարողացավ ազատվել: Ա՛յ, իսկ թմրամիջոցների կախվածությունից, դժբախտաբար, ոչ: 2_640x420

3. Թագուհի Վիկտորյա

Վիկտորյա թագուհու կառավարման ժամանակաշրջանում (1837-1901թթ.) սպիրիտիզմը դարձավ շատ տարածված Մեծ Բրիտանիայի բոլոր սոցիալական դասերի շրջանում: Մեծագույն գործիչներից շատերը զբաղվում էին սպիրիտիզմով, այդ թվում նաև՝ հենց Վիկտորյա թագուհին: Թագուհին իր ամուսնու հետ կանոնավոր կերպով հաճախում էր սպիրիտիզմի սեանսների, որտեղ նրանք փորձում էին խոսել հոգիների հետ:

Ամուսնու` Ալբերտի մահից հետո Վիկտորյան սկսում է փորձել կապ հաստատել և խորհրդակցել նրա հոգու հետ: Սպիրիտական սեանսները նրա համար անցկացնում էր Ջոն Բրաունը՝ նրա ծառան, ով կասկածվում էր նաև թագուհու հետ ինտիմ հարաբերություններ ունենալու մեջ: 3_640x420

4. Ջիմի Փեյջ

Լեգենդար Led Zeppelin խմբի կիթառահար Ջիմի Փեյջն օկուլտիստ Ալիստեր Քրոուլիի գիտության հավատարիմ հետևորդն էր: Ամբողջ կարիերայի ընթաքում Փեյջի աշխատանքներում հաճախ հանդիպում էին օկուլտական էլեմենտներ: 1970-ական թվականներին Փեյջը Լոնդոնում բացում է օկուլտական գրախանութ և հրատարակչություն: Նա պահում է այդ խանութը երկար տարիներ, մինչև այն չի սկսում խանգարել Led Zeppelin-ի գործերին: page_640x420

5. Հայնրիխ Հիմլեր

ՍՍ-ի (SS) ռեյխսֆյուրեր Հայնրիխ Հիմլերը շատ տարված է եղել օկուլտիզմով: Նա նույնիսկ հիմնել և ղեկավարել է ՍՍ-ի օկուլտական գիտությունների մասնաճյուղը` Անեներբեն: Հիմլերը կազմակերպել է էքսպեդիցիա դեպի Տիբեթ, որպեսզի ուսումնասիրի մի քանի օկուլտական տեսություններ` կապված այնպիսի ռեգիոնի հետ, ինչպիսին Հիպերբորեայի գոյությունն է: Որոշ գերմանացիներ գտնում էին, որ այդ առեղծվածային հողը եղել է քաղաքակրթության օրրանը և հենց այդտեղից է առաջացել արիական ռասան: 5_640x420

6. Իսահակ Նյուտոն

Չնայած Սըր Իսահակ Նյուտոնն առաջին հերթին հայտնի է իր գիտական ձեռքբերումներով, նա զբաղվել է նաև օկուլտական հետազոտություններով՝ ալքիմիայի, ժամանակագրության և աստվածաշնչային ոչ ստանդարտ մեկնաբանության բնագավառում: Նյուտոնը շատ է հետաքրքրվել ալքիմիայով և որոշ ժամանակ փորձեր է կատարել՝ ստեղծել, այսպես կոչված, փիլիսոփայական քարը, որի օգնությամբ յուրաքանչյուր մետաղ կարելի էր վերածել արծաթի և ոսկու և ձեռք բերել անմահություն: Հատկանշականն այն է, որ հենց օկուլտիզմի նկատմամբ հետաքրքրությունն է ոգեշնչել գիտնականին՝ կատարելու շատ գիտական հայտնագործություններ: 6_640x420

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս