Ռուսաստանն ու Ադրբեջանը պատասխանատու և հուսալի գործընկերներ են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։
Լիբանանի «Հեզբոլլահ» կազմակերպությունը հայտարարել է, որ ստացել է հզոր զենք ու փորձ սիրիական հակամարտության ընթացքում ու պատրաստ է ներխուժել Իսրայել:
Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը նոր հնարավորություններ է բացում Թուրքիայի համար:
Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն մարտի 6-ին պաշտոնական այց կկատարի Ադբեջան, հայտնում է Trend-ը:
1999թ. գործող «Էսկո ֆարմ» հայկական ընկերության աշխատակից Արման Արզումանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսին ներկայացել են նորություններով՝ «Նարինե» նրբաքսուքների տեսքով, որոնք նախատեսված են ձեռքերի, ոտքերի խնամքի, այրվածքների, դեմքի համար: Նա նշեց, որ դրանք էֆեկտիվ ազեդցություն են ունենում մաշկի վրա. «Կան նաև «Նարինե» շամպուններ, բերանի խոռոչի ողողման հեղուկներ, ձեռքերի օճառ և այլն: «Նարինե» կոսմետիկ միջոցները արդեն իրենց տեղն ունեն հայկական շուկայում»:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, այսօր պատասխանելով հարցին, թե ինչպես է պատահել, որ չծառայելով զինված ուժերում դարձել է Գորիսի Երկրապահ կամավորականների միության երիտասարդական կառույցի ղեկավար, հայտարարեց՝ «ի՞նչ կապ ունի, որ չեմ ծառայել»:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մարտի 5-ին` առավոտյան ժամը 10-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մոսկվայի Շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտից, որտեղի կարդիոլոգիական վերակենդանացման բաժանմունքում էլ այժմ գտնվում է Արմեն Ջիգարխանյանը:
«Հայ ժողովուրդը, իշխանությունները բարձր են գնահատում նրա ներդրումը մեր երկրի կայացման, Արցախի ազատագրման, Արցախի կայացման գործընթացներում: Եվ յուրաքանչյուր հայ պարտավոր է ուղղակի հիշել ու հարգել սպարապետի հիշատակը: Մեր ապագա սերունդը թող հիշի, որ ունեցել ենք նման գործիչ»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հերքում է խոսակցությունները, թե իբր իր որդին Երևանի քաղաքապետ դառնալու ցանկություն ունի: Լրագրողների հարցին ի պատասխան՝ վարչապետը նախ նկատեց, որ քաղաքապետ չեն դառնում, այլ ժողովուրդն է ընտրում քաղաքապետին: «Իմ որդին ու ես նման ցանկություն չունենք: Նման անհեթեթ խոսակցություններին հարկավոր է վերջակետ դնել, զբաղվեք գործով»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Հայաստանի Հանրապետության պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 57-ամյակի կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ երդման կապակցությամբ: Այս արարողությունը պատանի երկրապահ դառնալու խորհրդանշական մկրտություն է: Այսօրվանից դուք ավելին եք, քան պարզապես պատանիներ և աղջիկներ:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին վաղը կայցելի Սամցխե-Ջավախեթի շրջան:
Մետրոպոլիտենի արդիականացման, անվտանգ շահագործման, անհետաձգելի համարվող խնդիրների լուծման նպատակով ներդրումների ներգրավման և արդյունքում՝ մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիրն ամբողջությամբ ավարտին հասցնելու համար, Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շարունակելու բանակցությունները գործընկեր կազմակերպությունների հետ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ինստիտուտ: Հիվանդանոցը հաստատել էր տեղեկությունը:
Լիտվան պատրաստ է պաշտպանել ԵՄ-ի արտաքին սահմանը այն դեպքում, եթե դրան մոտենան փախստականների չվերահսկվող հոսքերը: Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի փոխնախարար Էլվինաս Յանկյավիչյուսը, հայտնում է Delfi.lt-ը:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ավտոմեքենան երկրի հարավում գտնվող խոշոր ավտոմայրուղում դուրս է եկել ճանապարհից ու ընկել ճամփեզրի ջրատարը, հայտնում է Associated Press-ը:
«Լավագույն ճանապարհային ոստիկան» է ճանաչվել ոստիկանության մայոր Գարիկ Սարգսյանը:
«Նարեկ» ծերանոցի բնակիչ 64-ամյա Արեգ Սարգսյանը, որի դին նրա անհետանալուց 2 ամիս անց հոշոտված հայտնաբերվել է մարտի 4-ին, սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել:
Բազմազգ կոալիցիան վերջին օրերին 14 ավիահարված է հասցրել Իրաքում ու Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին, հայտնում է «Ուկրինֆորմը»:
Դերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ինստիտուտ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով շտապօգնության ծառայությանը:
Թուրքական ոստիկանությունը ներխուժել է ընդդիմադիր Zaman թերթի գրասենյակ՝ ջրցան մեքենաներով ու արցունքաբեր գազով ցրելով միտինգ անող մարդկանց, որոնք բողոքում էին ոստիկանների կողմից խմբագրություն ներխուժելու ու այնտեղ խուզարկություններ իրականացնելու դեմ: Այս մասին տեղեկացրել էր թերթը:
Ռուսաստանը պետք է ազդի Դոնբասի աշխարհազորայինների վրա, որպեսզի հասնի ռազմական գործողությունների դադարեցման: Այդ մասին Reuters-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինկենը:
Մարտի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը:
Զինված հանցախումբն ընդամենը 10 րոպեում թալանել է Արգենտինայի հյուսիսային Սանտա-Ֆե նահանգի Բեռնարդո-դե Իրիգոյեն քաղաքը, որն ունի 2000 բնակչություն, հայտնում է BBC-ն:
Մանկահասակ Ֆելիքս Ավետիսյանն առողջական խնդիրներ ունի: Ֆինանսական սղության պատճառով նրա բուժումը երակարաձգվում է: 2 ու կես տարեկան երեխան ի ծնե ԴՑԲ-ով հիվանդ է: Հայրը` 30-ամյա Արտյոմ Ավետիսյանը, ասում է, որ երեխան հասկանում է ամեն ինչ, ուզում է խաղալ, քայլել, բայց չի կարող, ի վիճակի չէ:
Թուրքիայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Հանսյորգ Հաբերը հայտարարել է, որ Անկարան պետք է կասեցնի կամ զգալի կրճատի Եվրոպա անօրինական ներգաղթյալների հոսքը, հայտնում է Reuters-ը:
Ոստիկանության Հրազդանի բաժնում 1967 թ. ծնված Մուշեղ Խ.-ից ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձորի քաղաքապետարանին պատկանող տնկարանի հարակից տարածքի ճանապարհի աջ մասում տեղադրված գազահաշվիչի մոտ հայտնաբերել է նռնակ:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով իր կարիերայի ընթացքում խփել է գոլեր գրեթե ցանկացած դիրքից, ունի երազանք՝ խփել անհավանական գնդակ:
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան խոսել է «Սելտայի» հետ խաղում Լիոնել Մեսսիի և Լուիս Սուարեսի իրացրած 11-մետրանոց հարվածի մասին:
Ըստ անգլիական մամուլի՝ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչն իր ակումբի ֆուտբոլիստներին արդեն հայտնել է նոր գլխավոր մարզչի անունը: