Բաժիններ՝

«Գվարդիոլան նոր սահմաններ է հաստատել ֆուտբոլում, բայց մենք կարող ենք հաղթել «Բավարիային»». Թոմաս Տուխել

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում Մյունխենի «Բավարիայի» դեմ կայանալիք խաղի սպասումներով:

«Ջախջախիչ պարտությունն առաջին շրջանում մեզ դարձրեց այնպիսին, ինչպիսին մենք հիմա կանք, և մենք ուրախ ենք դրա համար:

Մենք վստահություն ունենք, որ կարող ենք հաղթել «Բավարիային»: Իհարկե, մենք սպասում ենք, որ հակառակորդը խաղին կմոտենա լավագույն մարզավիճակով:

Որպեսզի կարողանանք հաղթել այսպիսի ակումբին, մենք պետք է ցուցադրենք առավելագույն արդյունավետություն և կենտրոնացում: Մեր հաղթանակի դեպքում մրցաշարային իրավիճակն էականորեն կփոխվի:

Գվարդիոլան նոր սահմաններ է հաստատել ֆուտբոլում: Նա գիտի, որ ես գնահատում եմ իրեն: Հավանաբար, Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է:

Մենք ուզում ենք հաղթել, բայց խաղում կլինեն պահեր, երբ մենք ստիպված կլինենք համբերել: Եթե մենք բավարար խիզախ լինենք, որպեսզի խաղանք մեր ֆուտբոլը, ապա կկարողանանք հաղթել մյունխենցիներին»,- ասել է Տուխելը:

Հիշեցնենք, որ «Բորուսիա» – «Բավարիա» խաղը տեղի կունենա այսօր` մարտի 5-ին, ժամը 21:30-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս